Այս տարի առաջին անգամ կրթահամալիրում մեկնարկեց վիզուալ էֆեկտներ ընտրությամբ առարկան Միջին դպրոցում։ Առարկայի շրջանակում սովորողները ծանոթացան VFX — ոլորտի հիմունքներին, աշխատեցին տեսախցիկով, այլ նկարահանման սարքերով և մի շարք համակարգչային ծրագրերով, որոնք կիրառվում են մեծ և փոքր ստուդիաներում՝ Adobe after effects, Mocha pro, DaVinci Resolve, Blender։ Սկզբնական շրջանում անցնում էինք հիմքային թեմաներ՝ շերտեր, tracking, դիմակներ, rotoskoping, keying, անիմացիա, գունային մշակում․․․, այդ շրջանում ամենաշատը օգտագործում էինք Adobe after effects և Mocha pro ծրագրերը։ Դասընթացների հետ զուգահեռ ստեղծում էինք պրակտիկ նախագծեր, որոնք հետագայում վերածվեցին առանցքային գործունեության, որից բխում էին նոր ուսուցման թեմաները, ինչպիսիք են clean up — ը, morphing — ը և այլն։ Հիմնականում սովորողների հետ քննարկում էինք, թե ինչ ենք նկարելու, իսկ հետո մտածում էինք, թե ինչպես իրագործել այդ միտքը։ Նկարահանումները սովորողների մոտ ոգևորություն առաջացնող հիմնական գործոններից էին։ Սակայն այս խմբի բոլոր նախագծերի հիմքում ընկած է VFX մշակումը, այսինքն համակարգչով մշակելով տեսանյութերը՝ ստանալ նոր արդյունք։ Վիզուալ էֆեկտներ առարկան թույլ էր տալիս կամ խարախուսում էր ստեղծել ֆանտաստիկայի ժանրից նյութեր՝ փոքր մարդ, անտեսանելի թիկնոց, թռչող սուպեր հերոս, բազեի աչքեր, բերանից ժայթքող կրակ և այլն։ Ժամանակի ընթացքում մակերեսորեն աշխատել ենք նաև Blender ծրագրով՝ օգտագործելով մոդելավորման, 3D tracking — ի և ռենդերինգի համար։ Ձմեռային ճամբարի ժամանակ ընկեր Մարգարիտի գլխավորությամբ տեղի ունեցավ նախագիծ, որի շրջանակում մեր խմբով նկարեցինք երկու փոքր ֆիլմ՝ նվիրված հայկական դարձվածքներին։ Բոլոր նախագծերը կարող եք դիտել բլոգի «վիզուալ էֆեկտներ» բաժնում, իսկ ստորև ներկայացված ըստ սուբյեկտիվ գնահատականի ամենատպավորիչ երկու աշխատանքները՝
Նախագծի հրապարակային ամփոփմանը կմասնակցեն հետևյալ սովորողները՝
Մուշեղ Վարդանյան — 7.4
Հարություն Թովմասյանը — 7․13
Վարդան Սիմոնյան — 7․1
Оставить комментарий