Անիմացիա առարկան երկրորդ տարին եմ դասավանդում կրթահամալիրում, սակայն այս անգամ միայնակ (նախորդ տարի դասավանդում էի Էրիկ Հարությունյանի հետ համատեղ) և Արևմտյան դպրոցում։ Ի տարբերություն VFX դասընթացի այստեղ սովորողների քանակի, փոքր տարիքի, տարբեր հետաքրքրությունների և միջավայրի պատճառով չափազանց դժվար է միասնական աշխատել մի թեմայի, մի նախագծի շուրջ։ Դրա համար էլ փորձեցի կիրառել անհատական մոտեցում կախված հետաքրքրություններից։ Որոշ սովորողների խմբերի հետ աշխատում էի պլաստիլինով stop motion անիմացիայի վրա, այլ սովորողներին տալիս էի առաջադրանքներ միասնական անցած անիմացիայի սկզբունքների և այլ թեմաների շրջանակում, որոշ սովորողներ ինքնուրույն էին աշխատում, որոշ սովորողների ծանոթացնում էի Blender ծրագիրը, որպես 3D անիմացիայի առաջատար սոֆտերից մեկը։ Սովորողները շատ բազմազան էին, չնայած չի կարելի անտեսել միասնական դասերը, երբ բոլորին բացատրում էի մեկ ընդհանուր թեմա։ Անկախ ամենից ուրախ եմ, եթե կարողացա գոնե մի քանի սովորողի հետաքրքրել այս ոլորտում և տալ հիմքային գիտելիքներ։ Տարվա հիմնական աշխատանքները կարող եք դիտել բլոգի «Անիմացիա (սովորող սովորեցնող)» բաժնում։ Իսկ ստորև կցված են հավանաբար ամենատպավորիչ աշխատանքներից երկուսը։
Նախագծի հրապարակային ամփոփմանը կմասնակցեն հետևյալ սովորողները՝
Նանե Սարգիսյան — 5․4
Մարիամ Դայան — 5․4
Հայկ Մամունց — 5․2
Առնո Պլուզյան — 5․3
Оставить комментарий