Продолжить чтение ««Сказка сказок» Մուլտֆիլմի վերլուծություն»
«Сказка сказок» Մուլտֆիլմի վերլուծության ներկայացում
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մեր օրերի մեծագույն մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնի «Сказка сказок» մուլտֆիլմի քննարկմանը։ Այն բազմակի հարցումների արդյունքում երկու անգամ ճանաչվել է որպես լավուգույն մուլտֆիլմ, սակայն քչերի կողմից է հասկացվում գիտակցական մակարդակով։ Հանդիպմանը կդիտարկենք այն յուրահատուկ տեսանկյունից, շեշտը դնելով նրա վրա, թե ինչու է հանդիսատեսն ունենում այս կամ այլ ապրումները դիտման ժամանակ։
Մուլտֆիլը կարող եք դիտել այս հղումով՝ https://m.vk.com/video-52526415_456244452
Հանդիպմանը կփորձեմ ներկայացնել, թե ինչպես են ֆիլմերը ազդում մարդու ենթագիտակցության վրա, և ինչու երբեմն դրանք ավելի անձնական և հոգեհարազատ կարող են թվալ քան սեփական կյանքի որոշ իրադարձություններ։ Կներկայացնեմ մուտֆիլմի քիչ նկատելի, սակայն կարևոր սյուժետային գծերը և դրանց հիման վրա առանձնացված հանդիսատեսի հետ «իր իսկ բերանով» խոսելու բանաձևը։
Նախագիծն առաջին հերթին նախատեսված է կինոյով, մուլտիպլիկացիայով և այլ արվեստի ոլորտներով հետաքրքրված անձանց համար։
Օրը՝ ապրիլի 20՝ 10:10, Ավագ դպրոցի ընթերցասրահ
Նախքան հանդիպումը խրախուսելի է դիտել «Сказка сказок» մուլտֆիլմը։