Հրաշքը մարդիկ հիմնականում ընկալում են որպես իրավիճակ, որի հավանականությունը ցածր է, որոշները համարում են ընդհանրապես անհնարինը։ Ուրիշ ձևով կարելի է ասել, որ հրաշքը մարդու պատկերացման ծայրամասերում գտնվող երևույթ է, սակայն նույնքան իրական, որքան ցանկացած ուրիշ երևույթ։ Հրաշքը շատ անգամ կապվում է կախարդության հետ, որի համար հավանականությունը քչացնում են, սակայն կախարդությունը, ճիշտ ուսումնասիրելու դեպքում, այնքան իրական է դառնում, որ հնարավոր է գիտությամբ բացատրել։ Կախարդությունը պարզապես ցանկացած ցանկության իրագործում չէ, այն ավելի հեռու է դրանից, քան գիտությունը։ Կախարդությունը՝ էներգիաներ կառավարելու արվեստ է։ Այն ուսումնասիրում է գիտությանը անհայտ էներգիաների տեսակներ և դրանք կառավարելու ձևը։ Իսկ կախարդական փայտը պարզապես էներգիան կենտրոնացնում է մեկ կետի վրա, ինչպես խոշորացույցը լազերի լույսը։ Մարդը գտնվում է նյութական և հոգևոր աշխարհների մեջտեղում, այդ պատճառով համարվում է գերագույն էակը։ Հիմա մարդկանցից քչերն են հասել լիարժեք նյութական և հոգևոր դաշտերի հավասարությանը, սակայն իրոք Արարչից հետո գերագույն է դառնում այն մարդը, ով հավասարություն է պահպանում իր երկու աշխարհների միջև։ Մարդը օժտված է բոլոր տեսակի էներգիաներով և կախարդելիս պարզապես պետք է ուղղի իր համապատասխան էներգիան նշանակետին։ Հոգևոր և նյութական աշխարները իրար հետ փողկապակցված են, և նյութական աշխարհում կան բազմաթիվ նյութեր, որոնք կապ են հաստատում հոգևոր էակների և էներգիաների հետ։ Էներգիայի հետ նաև փողկապակցված է տատանումը կամ թրթիռը որը կարող է նաև հստակ գործողություն հանձնարարել կոնկրետ էներգիայի։