Սեպտեմբեր ամսվա ամփոփում

1․ Գրել ձեր կարծիքը քովիդի դեմ պատվաստանյութերի մասին։

Ես չեմ վստահում քովիդի դեմ պատվաստանյութին: Մարդը փորձադաշտ չէ: Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք, սակայն ցավոք սրտի հիմա այդ իրավունքը ճնշվում է: Ավելի լավ է առողջապահության նախարարությունը վերահսկի սնունդը, քանի որ հիմա շատ անօգուտ և նույնիսկ վնասակար սննդամթերք է կիրառվում:

2․ Ըստ ձեզ պետք է պատվաստվել թե ոչ։

Ըստ ինձ պետք չէ պատվաստվել։ Որովհետև պատվաստանյութը թուլացված վիրուսն է, որի դեմ այն օգտագործվում է։ Դա նրա համար է, որ մարդու իմունիտետը սովորի այդ վիրուսին և իսկական վիրուսին ավելի հեշտ հաղթի։ Սակայն մարդիկ տարբեր իմունիտետներ ունեն, և եթե ցածր իմունիտետ ունեցող մարդը պատվաստվի կարող է պատահել, որ նրա օրգանիզմը իմունիտետ ձեռք բերելու փոխարեն պարտվի։ Բայց այս դեպքում պատվաստանյութից։

3․ գրել բջջի կառուցվածքի մասին

Բջիջների մեծ մասի չափը 1-100 միկրոմետր է։ Բջիջները ունեն՝ Կորիզակ, Բջջակորիզ, Ռիբոսոմ, Ներառուկ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, Բջջակմախք, էնդոպլազմային ցանց,Միտոքոնդրիումներ, Վակուոլներ, Ցիտոպլազմա, Լիզոսոմ։ Երբ որոշ բջիջներ շարքից դուրս են գալիս, կողքի բջիջները սկսում են կիսման պրոցեսը։ Բոլոր բջիջներում կան քրոմոսոմներ, բջջի կիսումից առաջ քրոմոսոմները կրկնապատկվում են, և բջիջն անցնում է կրոսենգովեր փուլին, իսկ հետո սկսվում է բջջի առաջին կիսումը, և վերջապես քրոմոսոմներն ու բջիջները կիսվում են, և բջիջները անցնում են գոմետներ փուլին։

Քրոմոսոմներ – Աստղիկ Ավագյան

4․ ինչ է իրենից ներկայացնում օրգանիզմը

Օրգանիզմը օրգանների համակարգն է։  Կարելի է ասել, որ օրգանիզմը կյանքի գոյության ինքնուրույն դրսևորում է: Օրգանիզմ հասկացությունը շատ ընդարձակ է: Օրգանիզմ է կոչվում և՛ միաբջիջը, և՛ բույսը, և՛ կենդանին և՛, իհարկե, մարդը: 

5․ գրել գեղձերի ընդհանուր բնութագիրը և ֆունկցիաները

Գեղձերը դրանք հատուկ օրգաններ են, որոնցով օժտված են մարդիկ և կենդանիները: Այդ օրգանները ձևավորվել են էվոլյուցիայի արդյունքում: Դրանցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են այս, կամ այն պրոցեսների իրականացմանը օրգանիզմում: Օրինակ արցունքագեղձը կարևոր է աչքի լվացման և օտար մարմինների աչքից հեռացման համար: Քրտնագեղձի շնորհիվ տեղի է ունենում օրգանիզմի հովացում:

6․ քանի՞ տեսակի գեղձեր գիտեք

Գեղձերը լինում են 3 տեսակի՝ արտազատական, ներզատական և խառը: Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը գործում են արյունատար համակարգի միջոցով: Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը,  մակերիկամները, մասամբ ենթաստամոքսային գեղձը, սեռական և այլ գեղձեր։ Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք ունեն և՛ ներզատական և՛ արտազատական մասեր, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s