Ե՞րբ է տեղի ունեցել Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը:
Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց պատերազմը, տեղի է ունեցել 451 թվականին:
Պատերազմի պատճառները: Ովքե՞ր էին այս ընթացքում հայկական կողմի ազդեցիկ անձինք:
Մեծ Հայքը բաժանված է եղել Արևմտյան և Արևելյան մասերի: Արևելյան մասը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ, որը նպատակ էր դրել այն դարձնել իր մարզպանություններից մեկը: Այդ Ժամանակ Արևելյան Հայաստանի ազդեցիկ մարդիկ էին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, մարզպան Վահան Ամատունին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևը:
Պարսից արքա Հազկերտ II-ի գահակալության հետ հայ ժողովրդի վիճակը վատանում է: Նա ծրագրում է նաև կրոնափոխ անել հայերին: Սահակ Պարթևի մահից հետո, 449-ին Արտաշատում նորանշանակ Հովսեփ Կաթողիկոսը ժողով է գումարում, որի ժամանակ որոշում է ընդունվում մերժել պարսից պաշտոնյա Դենշապուհի բերած առաջարկը, համաձայն որի հայերը պետք է հրաժարվեն քրիստոնեությունից: Դենշապուհի առաջարկով Վահան Ամատունին իր հերթին ազատվում է մարզպանի պաշտոնից, փոխարենը նշանակվում է Վասակ Սյունին:
Ո՞րն է պատերազմ և ճակատամարտ բառերի տարբերությունը: Բացատրել
Պատերազմ ասում են բազում մարտական գործողություններին, իսկ ճակատամարտ ասում են մի մարտական գործողությանը, երբ հակառակորդները նշված վայրում բախվում են դեմ առ դեմ՝ ճակատ առ ճակատ:
Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Վարդանանց պատերազմը:
Հազկերտ II-ը Տիզբոն՝ Պարսից մայրաքաղաք է հրավիրում հայ, վրաց և աղվան նախարարների: Հայ պատվիրակության մեջ էին Վասակ Սյունին, Վարդան Մամիկոնյանը, Վահան Ամատունին և այլ նախարարներ: Տիզբոնում նրանց ծուղակ էր սպասում: Նրանք հարկադրվում են կրոնափոխ լինել, սակայն հայրենիք վերադառնալուց հետո նախաձեռնում են ապստամբություն: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը, իսկ հազարապետի պաշտոնը կրկին անցնում է Վահան Ամատունուն: Հայ ապստամբները ոչ մի կողմից օգնություն չստանալով զորք են կազմում, որը բաժանվում է երեք զորագնդի՝ Ներշապուհ Արծրունու, Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Վասակ Սյունու զորքը մնալու էր երկրում, որպես պահեստազոր, որը պետք է անհրաժեշտ պահին օգնության հասներ մյուս երկու զորագնդերին: Սակայն այստեղ Վասակ Սյունին անում է դավաճանական քայլ՝ նամակով զգուշացնելով պարսից զորապետին: Հազկերտը ապստամբների դեմ զորք է ուղարկում և 451-ի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին տեղի է ունենում ճակատամարտ: Վարդան Մամիկոնյանը իր զինակիցների հետ հայտնվում է շրջապատման մեջ: Ուժերը քանակապես անհավասար էին: Վարդան Մամիկոնյանը և 1000-ից ավել հայ զինվորներ ու նախարարներ հերոսաբար զոհվում են մարտի դաշտում:
Հայրենիքի և հավատքի պաշտպանության համար մղված պայքարը և Ավարայրի ճակատամարտը կարելի է անվանել Բարոյական հաղթանակ ընդդեմ բռնակալության:
Արդյունքում հայերին հաջողվում է պահպանել տարածքային ամբողջականությունը և հավատքը:
Ով՞ է գրել Վարդանանց պատերազմի մասին
«Վարդանանք» պատմավեպը գրել է Դերենիկ Դեմիրճյանը: