Սիզիփոսյան աշխատանքի ժամանակակից տարբերակը

Երբեմն համակարգչով աշխատելիս, կարող է պատահել, որ ստիպված ես լինում նույն գործողությունը մի քանի անգամ կատարել: Օրինակ մոնտաժային ծրագրով աշխատելիս, երբ մնում է նյութի վերջնական ամփոփման  գործողությունը, կարող է պատահել, որ ծրագիրը կախի, և ստիպված լինես նույն պրոցեսը կրկին ու կրկին կատարել:

Երբ ծովի ափին ավազից պատրաստում ես գեղեցիկ ամրոցներ ու ջրի ալիքները հանկարծ վրա են հասնում ու ավիրում ամենը, ստիպված ես լինում սկսել նորից:

Կամ, օրինակ, երբ հողագործը չարչարվելով հողն է մշակում, բայց կարկուտի կամ էլ երաշտի պատճառով բերքը փչանում է, այդ դեպքում իր ողջ չարչարանքը ջուրն է ընկնում:

Նման իրավիճակների մասին է, որ կարելի է ասել Սիզիփոսյան աշխատանք:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started