Վարժություն 1։ Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ, տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա։
- ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
- ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
- գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
- կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
- հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
- սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
- վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
- փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
- մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
- ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր
Оставить комментарий