Կարծում եմ Հայաստանում չկա մարդ, որ գենե լսած չլինի Անդրանիկի Օզանյանի մասին, նա հայտնի է նաև, որպես Զորավար Անդրանիկ կամ Անդրանիկ Փաշա։ Անդրանիկը հա նշանավոր հայդուկներից էր։
Հայդուկները
Հայդուկային կամ Ֆիդայական շարժումը մեծ դեր ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային-ազատագրական հարցում։ Այն սկսվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից։ Հայդուկ բառը հունգարերենինց թարգմանած նշանակում է պարտիզան, իսկ ֆիդայի արաբերեն բառ է, և նշանակում է անձնազոհ, որը նույնպես բնորոշ է հայ ֆիդայիններին, նրանք ամեն բան թողած իրենց անձը զոհաբերիել են հայրենիքին։
Անդրանիկ Օզանյանը ծնվել է Շապին Գարահիսար քաղաքում 1865 թվականի փետրվարի 25-ին։ Նրա հայրական նախնիները բնակվել էին Օզան գոյուղում իսկ Շապին Գարահիսար տեղափոխվելուց հետո ազգանունը փոխում են Օզանյան Թորքերի կողմից բռնության չենթարկվելու համր։ Անդրանիկը ծանր մանկություն է ունեցել, նրա մայրը մահացել է երբ նա եղել է մեկ տարեկան, նրա հորը սպանել են թուրքերը նրա աչքի առաջ։ Անդրանիկին պահել է իր ավագ քույրը՝ Նազելին։ Նա հաճախել է տեղի Մուշեղյան դպրոցը։ Ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո։
Օսմանյան Կայսրությունում հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ։ 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թվականը, որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից։ 1891 թվականին միացել է Հնչակյան կուսակցությանը։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությունով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից
Անդրանիկը հաճախ շփում է ունեցել Ամենայն հայոց գրող Հովհանես Թումանյանի հետ, ով նույնպես հսկայական դեր է ունեցել հայկականը պահպանելու և տարածելու համար։ Անդրանիկը մեծ ոգեշնչվածությամբ էր պատմում Հովհանես Թումանյանի մասին, նրա պատմությունները բավականին գրավիչ և հետաքրքիր էին։ Մի անգամ սեղանի մոտ Թումանյանը կենաց է ասում․
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ <<Շունն ու կատուն>>, 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ <<Շունն ու կատուն>> և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը։
Անդրանիկը պատասխանում է․
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ <<Շունն ու կատուն>>, խմենք նրա կենացը։
Անցել են տարիներ, ցավոք հիմա մեզ հետ չեն ո՛չ Անդրանիկը, և ոչ էլ Թումանյանը, սակայն մեզ հետ են երկու նշանավոր բաներ՝ <<Շունն ու կատուն>> և Հայաստանը, որի համար այդքան պայքարեցին մի շարգ նշանավոր հերոսներ, որոնց մեջ մեծ դեր ունի Անդրանիկ Օզանյանը։
Оставьте комментарий