ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ — առաջադրանքներ և զինվորական կոչումներ

Առաջադրանք՝

  • Կարդալ Զինվորական ծառայության մասին օրենքը
  • Սևով դուրս գրել այն կետերը որոնց հետ կան անհամաձայնություններ

Հոդված 8. Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ:

Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող:

Վերևի հոդվածում կարծում եմ սխալ ձևակերպած միտք կա, քանի որ մգատառերով գրած հատվածը չի կարող տեղավորվել՝  Զինծառայողների պարտականությունների կատարում, կոնտեկստում։

  • Ավելացնել կետեր, որոնք ըստ ձեզ պետք է լինեին օրենքում, սակայն չկան և հիմնավորել

Կարծում եմ կարելի է ավելացնել նման կետ՝

Ծայրահեղ դրության ժամանակ հրամանատարը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, վերադասերի հետ կապ չունենալու դեպքում, ինչպես նաև, եթե տեղում իրավիճակի գնահատումը չի համապատասխանում վերադասից եկած հրամանին։

Աշխատանքի երկրորդ փուլ՝

  • Սահմանել զինվորական կոչումները և նշել դրանց տրման կարգերը

Զինվորական կոչումները՝

Լետենանտ

Ավագ ենթասպայական զինվորական կոչումներ

    Ենթասպա

    Ավագ ենթասպա

Կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ

    Կրտսեր սերժանտ

    Սերժանտ

    Ավագ սերժանտ

    Ավագ

Շարքային կազմի զինվորական կոչումներ

    Շարքային

    Եֆրեյտոր

Զինվորական կոչումների շնորհումը՝

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը

Լեյտենանտ

1. «Լեյտենանտ» զինվորական կոչումը շնորհվում է`

1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած` սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում` ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրան ավարտելուց հետո.

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.

3) սպայական պաշտոնի նշանակված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներին.

4) պահեստազորում հաշվառված և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին` պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո:


Ավագ ենթասպայական զինվորական կոչումների շնորհելը

Ենթասպա

1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է`

1) պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և «ավագ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը.

2) ավագ ենթասպայական կազմի համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագիր ավարտած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին.

3) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ավագ ենթասպայական խմբի պաշտոնի նշանակված զինծառայողներին, որոնք ունեն կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում և բարձրագույն կրթություն:

Ավագ ենթասպա

2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է «ենթասպա» զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «ավագ ենթասպա» զինվորական կոչումը:


Կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումների շնորհելը

Կրտսեր սերժանտ

1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին՝ համապատասխան խմբերի պաշտոնների նշանակվելու դեպքում:

Սերժանտ

2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

Ավագ սերժանտ

3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:

Ավագ

4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:


Շարքային կազմի զինվորական կոչումներ շնորհելը

Շարքային

1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է`

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.

2) զինվորական կոչում չունեցող և սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին` պահեստազորում հաշվառելիս.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս.

4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին` զինվորական պաշտոնի նշանակելիս:

Եֆրեյտոր

2. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է խրախուսման կարգով` «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s