Ուրարտու — Արշակունիներ

Ուրարտու կամ Վանի թագավորություն

Արամե — իշխել է մ․թ․ա՝ 859-843 թվականներին, հիմնադրել է Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։

Լուտիպրի — իշխել է մոտ․ մ․թ․ա՝ 844-834 թվականներին, միայն հայտնի է, որ նա Սարդուրի I — ի հայրն է։

Սարդուրի I — իշխել է մ․թ․ա՝ 835-825 թվականներին, հարստացրել և հազորացման հիմք է դրել Ուրարտույում։

Իշպուինի — իշխել է մ․թ․ա՝ 825-810 թվականներին, սկզբում միայնակ ապա իր որդի Մենուայի հետ միասին։

Մենուա — իշխել է մոտ․ մ․թ․ա՝ 810-786 թվականներին, ընդլայնել է Վանի թագավորության տարածքը և ստեղծել ոռոքման ցանցեր։

Արգիշտի I — իշխել է մ․թ․ա՝ 786-764 թվականներին, իր օրոք Ուրարտուն հասել է իր հզորության գագաթնակետին, նա է  հիմնել է Էրեբունին։

Սարդուրի II — իշխել է մ․թ․ա՝ 764-735 թվականներին, ընդարձակել է սահմանները և հզորացրել բանակը։

Ռուսա I — իշխել է մ․թ․ա՝ 735-710-ական թվականներին, մայրաքաղաքը տեղափոխել է Տուշպայից Ռուսախինիլի, ընդարձակել է սահմանները դեպի հյուսիս-արևելք և հյուսիս-արևմուտք, պարտություն է կրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ի կողմից։

Արգիշտի II — իշխել է մ․թ․ա՝ 710-ական-685 թվականներին, վերացրել է Ասորացիների ավերիչ արշավանքի հետևանքները, հզորացրել է բանակը, նրա օրոք երկրի արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով։

Ռուսա II — իշխել է մ․թ․ա 685-645 թվականներին, տիտղոսակիր էր, Ուրարտույի վերջին շրջանի առավել աչքի ընկնող թագավորն էր, նա զարգացրել և արտաքին քաղաքականությունը և ներքին կյանքը։

Սարդուրի III — իշխել է կարճ ժամանակ մոտ. մ․թ․ա 643 թվականին, նրա օրոք թուլացել է Վանի թագավորությունը։

Սարդուրի IV — իշխել է մ․թ․ա մոտ․ 625-620 թվականներին, իր օրոք Ուրարտուն անկում է ապրել։

Էրիմենա — իշխել է մ․թ․ա մոտ. 620-605 թվականներին, նրա մասին տեղեկությունը քիչ է, նրան վերագրում են Կարմիր Բլուրից հայտնաբերված աղյուսակներից մեկը։

Ռուսա III — իշխել է մ․թ․ա մոտ. 605-595 թվականներին, շինարարական աշխատանքներ է ծավալել՝ Էրեբունիում և Արգիշտիխինիլիում։

Ռուսա IV — իշխել է մ․թ․ա մոտ. 595-585 թվականներին, հիշատակվում է կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում, նաև Ուրարտուի վերջին մեզ հայտնի թագավորն է։

Երվանդունիներ

Պարույր Սկայորդի — կառավարել է մ.թ.ա. մոտ 600-570 թվականներին, օգնել է Մարաստանին և Բաբելոնին Ասորեստանի դեմ պայքարում, և դրա դիմաց Մարաստանի թագավորը նրան թագ է պարգևում։

Երվանդ I Սակավակյաց — կառավարել է մ.թ.ա. մոտ 570-560 թվականներին, նրա անունով է կոչվում նոր արքայատոհմը, նրա օրոք թագավորության սահմանները կյուսիսում հասնում են Կուր գետ և Սև ծով, երևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադոֆկիա։

Տիգրան Երվանդյան — կառավարել է մ.թ.ա. 560-525 թվականներին, հայտնի է իր իմաստությամբ և տաղանդով, նա աջակցել է պարսից արքա Կյուրոս Մեծին տապալելու Մարաստանի տերությունը և ստացել է Կյուրոսից արտոնյալ դիրք պարսից Արքունիքում։

Վահագն Երվանդյան — կառավարել է մ.թ.ա. 530-515 թվականներին, Մովսես Խորենացին նրան նույնացրել է Վահագն Աստծո հետ։

Հիդարնես I — մ.թ.ա. VI դ., նա հիմք է դրել Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունները։

Հիդարնես II — մ.թ.ա. V դ., նա եղել է Հիդարնես I — ի որդին կամ թոռը։

Հիդարնես III — մ.թ.ա. V դ. կես․, նա ստեղծել է հազար շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիներին։

Արտաշիր — կառավարել է մ.թ.ա. V դ. 2–րդ կես, նա կարգադրում է իր որդիներին, որպեսզի իր թողած հարստությամբ երկրում ջրանցքներ կառուցեն։

Երվանդ II — կառավարել է մ.թ.ա. 404-360 թվականներին, ըստ Քսենոփոնի նրա օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհը։

Երվանդ III — կառավարել է մ.թ.ա. 330-300 թվականներին, 331թ․ — ին հայկական զորքով աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին, նրա օրոք թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։

Արտավազդ — կառավարել է մ.թ.ա. 300-280 թվականներին։

Շամ կամ Սամոս Երվանդական — կառավարել է մ.թ.ա. 260-240 թվականներին, հիմնադրել է Կոմմագենեյի թագավորության մայրաքաղաք՝ Շամուշատը, և նրանից մեծ հասել է դեռ մեզ հայտնի ամենահին հայկական մետաղադրամը։

Երվանդ Դ Վերջին — կառավարել է մ.թ.ա. III դ. վերջին քառորդում, նա հիմնադրել է Երվանդաշատ մայրաքաղաքը, և խրախուսել է հելլենիստական մշակույթը։

Արտաշեսյաններ

Արտաշես I Բարեպաշտ — իշխել է մ.թ.ա. 189-160 թվականներին, Հիմնադրել է Արտաշեսյանների արքայատոհմը։

Արտավազդ I — իշխել է մ.թ.ա. 160-115 թվականներին, նա պատերազմել է պարթևների դեմ և պարտվել։

Տիգրան I — իշխել է մ.թ.ա. 115-95 թվականներին, նա պատանդ էր Պարթևստանում, նրա գահակալման օրերը խաղաղ են եղել։

Տիգրան II Մեծ — իշխել է մ.թ.ա. 95-55 թվականներին, պատանդությունից վերադառնալու համար Տիգրան Մեծը պարթևներին է տալիս 70 հովիտները, նա վերադառնալով հայրենիք ընդլայնում է սահմանները հսկայական չափսերով՝ գրավելով մեկը մյուսի հետևից։

Արտավազդ II Աստվածային — իշխել է մ.թ.ա. 55-34 թվականներին, մասնակցել է Հռոմի՝ դեպի Պարթևստան երկու արշավանքներին։

Արտաշես II — իշխել է մ.թ.ա 30-20 թվականներին, նա վերադառնում է Հայաստան և գրավում Ատրպատականը, սակայն Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է։

Տիգրան III — իշխել է մ.թ.ա. 20-8 թվականներին, նա իր կառավարման վերջում սկսում է Հռոմից անկախ քաղաքականություն վարել և ժառանգում է իր որդուն։

Տիգրան IV և Էրատո — իշխել է մ.թ.ա. 8-5 թվականներին, նրա և իր քրոջ գահակալումը վերջանում է, երբ Հռոմը նշանակում է Արտավազդ III — որպես նոր թագավոր։

Արտավազդ III — իշխել է մ.թ.ա. 5-2 թվականներին, Հռոմի օգնությամբ զավթել է գահը։

Տիգրան IV և Էրատո — իշխել է մ.թ.ա. 2-1 թվականին, կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ III-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ։

Արշակունիներ

Տրդատ Ա — իշխել է 52 թ-ից, պաշտոնապես` 66–88 թթ. : Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Սանատրուկ — իշխել է 88–110 թթ. : Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։ Ըստ Մովսես Խորենացու` Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունահռոմեական պատմիչների` Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։

Աշխադար — իշխել է 110–113 թթ. : Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ է բարձրացել Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։

Պարթամասիր — իշխել է 113–114 թթ. : Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։

Վաղարշ Ա — իշխել է 117–144 թթ. — Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը` վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու` Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։

Սոհեմոս — իշխել է 144-161թթ. : Հայոց գահը ստացվել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։

Բակուր Ա — իշխել է 161–163 թթ. : Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ` հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։

Վաղարշ Բ — իշխել է 186–198 թթ. : Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից` Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193 թվականին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

Խոսրով Ա Մեծ — իշխել է 198–216 թթ. : Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թվականին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։

Տրդատ Բ — իշխել է 217–252 թթ. : Խոսրով Ա-ի որդին։ 216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ արարքը հանգեցրել է Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկել իր զորավարներից Թեոկրիտոսին, որը, սակայն, պարտություն է կրել և հեռացել Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։

Արտավազդ Ե — իշխել է 253 — 272թթ. : Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։

Խոսրով Բ — իշխել է 279–287 թթ. : Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։

Տրդատ Գ Մեծ — իշխել է 287–330 թթ. : Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։

Խոսրով Գ Կոտակ — իշխել է 330–338 թթ. : Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Տիրան Բ — իշխել է 330–350 թթ. : Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

Արշակ Բ — իշխել է 350–368 թթ. : 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Պապ — իշխել է 370–374 թթ : Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Վարազդատ — իշխել է 374–378 թթ. : Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Արշակ Գ — իշխել է 378–389 թթ. : Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Արշակ Գ-ի օրոք՝ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։

Խոսրով Դ — իշխել է 384–388 թթ., 414 թ.– մոտ 415 թ.) : Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։

Վռամշապուհ — իշխել է 385-415 թթ. : Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։

Արտաշես Դ — իշխել է 422–428 թթ. : Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s