Սեռական բջիջների բաժանումը հասունացման ընթացքում տարբերվում է միթոզից և կոչվում է մեյոզ։ Սոմատիկ բոլոր բջիջներն ունեն քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ, իսկ հասունացած սեռական բջիջները՝ միայն կեսը, այսինքն՝ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ, հետևաբար նաև ԴՆԹ — կես քանակ։ Քրոմոսոմների կիսով չափ պակասելը տեղի է ունենում սեռական բջիջների հասունացման պրոցեսում։ Հասունացման գոտում տեղի ունեցող երկու բաժանումները մեյոզի երկու բաժանումներն են։ Մեյոզի երկու բաժանումներն ունեն միթոզի նույն փուլերը՝ պռոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Առաջն բաժանումից հետո տեղի է ունենում մեյոզի երկրորդ բաժանումը որին ԴՆԹ — ի սինթեզ չի նախորդում։ Կարճատև պրոֆազից հետո կրկնակի քրոմոսոմները երկրորդ բաժանման մեթաֆազում դասավորվում է հասարակածի հարթության վրա, և ամրանում իլիկի թելիկներին, իսկ անաֆազում յուրաքանչյուր դուստր բջջի մեջ ընկնում է մեկական դուստր քրոմոսոմ։ Այդպիսով քրոմոսոմների թիվը սպերմատազոիդներում և ձվաբջջիներում րկնակի պակասում է։