1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։
երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։
2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։
Սեր – սիրալիր — սիրել
Ծաղիկ – ծաղկավոր — ծաղկել
Գործ – գործաշատ — գործել
Դադար — անդադար — դադարել
Աղմուկ – աղմկոտ — աղմկել
Մայր – մայրական — մայրանալ
Ընկեր – ընկերասեր — ընկերանալ
Զգուշություն – զգուշավոր — զգուշանալ
Քար – քարքարոտ — քարանալ
3․ Լրացնել բաց թողնված տառերը։
Հաղճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպական, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուկ, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։
4․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։
Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։
Իր փնտրած ապրանքից ամեն տեղ կար։
Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։
Նա ընտանիքի գործերով բնավ էր զբաղվում։
Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։
Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։
Ով չի կառուցում, երբեք չի շահում։
Ով կառուցում է, միշտ շահում է։
Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէիր գրավում նրա ուշադրությունը։
Հա՛մ Արագածը, հա՛մ արագահոս Ախուրյանը գրավում էիր նրա ուշադրությունը։
5․ Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա։
ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօր, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել։
6․ Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջացանց, կազմել բարդածանցավոր բառ։
բյուր հատոր – յա
երկու տոհմ – յակ
լեռ ակն – որդ
մանր դահուկ – իչ
ազնիվ նկար – իկ
բյուրակնյա, երկհատորյակ, լեռնադահուկորդ, մանրանկարիչ, ազնվատոհմիկ
7․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։
Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։
Շուշանն ասաց մորը․
-Տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր էս բուժել։
Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։
Գնդապետը զինվորներին հրամայեց․
-Գրոհի անցեք։
Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։
Մտածում էի․
-Կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ։
Մարդն ասաց, որ դա իրենց հողն է, և այդ հողում իրենց սպանում են։
Մարդն ասաց․
-Դա մեր հողն է, և այդ հողում մեզ սպանում են։
Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։
Ուզում էր վճռական որոշում ընդունել․
-Վեր չկենաս ու բոլորի երեսին ճշմարտությունն ասես։
8․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։
Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։
Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։
Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։
Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։
Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։
9․ Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։
Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։
10․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։
Գովաբանել, զուլալ, օգնել, մեծ, սիրելի։
Գովաբանել — գովել — փնովել
զուլալ — պարզ — պղտոր
օգնել — աջակցել — խանգարել
մեծ — խոշոր — փոքր
սիրելի — հարգելի — ատելի