
Ֆոսֆորը քիմիական տարր է, նշանը՝ P։ Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբում։ Կարգահամարը 15 է, ատոմական զանգվածը՝ 30,97376։
Սպիտակ փոսփորը թթվածնի հետ շփումից բռնկվում է, այդ պադճառով բնության մեջ փոսփորը առանձին չի հանդիպում։ Այլ գտնվում է բուսահողում և հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիումի կամ կալցիումի ֆոսֆատ՝ աղի ձևով։
Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագործում են ֆոսֆորական պարարտանյութեր։
Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։
Տարրական ֆոսֆորն ստանում են կալցիումի ֆոսֆատի, սիլիկահողի և ածխածնի խառնուրդն էլեկտրական վառարանում առանց օդի մուտքի մինչև 1600 °C տաքացնելով՝
Ստացված գազային P4-ը բաց թողնելով ջրի մեջ՝ վեր են ածում պինդ վիճակի։
Կարևոր բնութագրիչներ
|
Սպիտակ ֆոսֆոր | Կարմիր ֆոսֆոր |
Մոլեկուլի բանաձևը
|
P4
|
(P4)n
|
Բյուրեղավանդակը | մոլեկուլային | ատոմային |
Կայունությունը | անկայուն | կայուն |
Գույնը | դեղնասպիտակավուն | կարմիր |
Հոտը | սխտորի | հոտ չունի |
Ֆիզիկական վիճակը
|
մոմանման պինդ նյութ | փոշի |
Լուծելիությունը ջրում | չի լուծվում | չի լուծվում |
Լուծելիությունը CS2-ում | լուծվում է | չի լուծվում |
Թունավորությունը | թունավոր է | թունավոր չէ |
Օքսիդացումը | օդում ինքնաբոցավառվում է, պահվում է ջրի տակ |
240°C-ից բարձր ջերմաստիճանում |
Ֆոսֆորեսցենտային Լուսարձակում |
առկա է
|
չկա |