Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
- Ե՞րբ և ի՞նչ պատճառներով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
1939թ.-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով։ Ֆաշիստական Գերմանիան՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, Իտալիան՝ Մուսոլինիի գլխավորությամբ և Ճապոնիան պայքարում էին աշխարհի նոր վերաբաժանման համար: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը: Հիտլերի գաղափարի հիմքում ընկած էր ռասսայական խտրականությունը, նա համարում էր, որ արիական ռասսան միակն է մոլորակի վրա, որն արժանի է ապրելու։
- Ի՞նչ պետություններ կային հակահիտլերյան կուալիցայի մեջ և ով, ինչպիսի՞ դեր ունեցան պատերազմում։
Հիտլերի դեմ կռվում էին հիմնականում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, Խորհրդային Միությունը։ Պատերազմը սկսվեց։ Հարձակմանը առաջինը ենթարկվեց Լեհաստանը, սակայն շատ շուտով պատերազմը ստացավ համաշխարհային մաշտաբներ, այն բանից հետո, երբ պետությունները հերթով սկսեցին պատերազմներ հայտարարել։ Անգլիան և Ֆրանսիան օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին, փոխարենը դա արեց Խորհրդային միությունը, այդպիսով նա հետագայում նաև ընդլայնեց իր սահմանները։ Ճապոնիան իր հերթին հարձակվելով Հավայան կղզիների վրա, որից հետո ԱՄՆ-ն և Անգլիան պատերազմ հայտարարեցին Ճապոնիային։ Ի վերջո ձևավորվեց կոալիցիա, որը հիմնականում բաղկացած էր ԽՍՀՄ-ց, ԱՄՆ-ից և Անգլիայից։
- Ինչպե՞ս ավարտվեց պատերազմը
1945թ.-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: պրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943թ. դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: