Հարցեր կրկնության համար.
1. Որո՞նք են բջջի օրգանական միացությունները:
Բջջի օրգանական միացություններն են՝ սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, և համեմատաբար փոքր մոլեկուլներն են՝ հորմոնները, պիգմենտները, ամինաթթուները և այլն։
2. Ի՞նչ են կենսաբանական պոլիմերները: Բերե՛ք օրինակներ:
Բջջի օրգանական նյութերից շատերը, օրինակ՝ սպիտակուսները կամ նուկլեյնաթթուները կենսաբանական պոլիմերներ են, որոնք կազմված են շատ մոնոմերներից։ Բոլոր սպիտակոցների պոլիմերները կազմող մոնոմերները ամինաթթուներն են։ Օրինակ մարդու օրգանիզմում, ընդամենը 20 տեսակի ամինաթթուներով կազմվում են հազարավոր տեսակի սպիտակուցներ։
3. Ինչո՞վ են սպիտակուցները տարբերվում իրարից:
Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների քանակով, տեսակով և դասավորությամբ։
4. Ինչպիսի՞ն է սպիտակուցների կառուցվածքը:
Սպիտակուցների մոլեկուլները լինում են՝ պարորաձև, ծալքավոր կամ գնդաձև։ Դրանք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային։ Սպիտակուցների հիմնական նյութը թթվածնի, ածխածնի, ազոտի և ջրածնի ատոմներն են։
5. Ի՞նչ հատկություններ ունեն սպիտակուցները:
Սպիտակուցները լինում են հիմնականում 2 տեսակի՝ ջրում չլուծվող և շատ լավ լուծվող։ Կան նաև տարբեր ակտիվության սպիտակուցներ որոնք տարբեր ազդակների հանդեպ, կա՛մ կայուն են, կա՛մ շատ հեշտ փոխակերպվում են (լուսավորությունից, տաքացումից, շոշափումից)։
6. Ի՞նչ է սպիտակուցի բնափոխումը։
Երկրորդայի և երրորդային կառուցվածքով սպիտակուցների թույլ կապերի խախտումը կոչվում է բնափոխում։
7. Ի՞նչ ֆունկցիաներ ունեն սպիտակուցները:
Սպիտակուցները կատարում են կառուցողական և կատալիզային ֆունկցիաներ, ֆոխադրական, շարժողական։ Կառուցողական ֆունկցիայի օրինակ են բջիջների բոլոր տեսակի թաղանթները, տարբեր օրգանոիդները և արտաբջիջային կառույցները։
8. Ի՞նչ են իրենցից ներկայացնում ֆերմենտները: Ի՞նչ դեր են կատարում դրանք բջջում:
Կատալիցային ֆունկցիայի օրինակ է բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների արագացումը, որը տեղի է ունենում ֆերմենտ կոչվող սպիտակուցների կողմից։
8. Ի՞նչ են ածխաջրերը: Ի՞նչ ածխաջրեր կան բույսերի և կենդանիների բջիջներում:
Ածխաջրերը այլ կերպ կոչվում են շաքարներ, որոնց ընդհանուր բանաձևն է Cn(H2O)n: Բույսերի բջիջների 90%-ը ածխաջրեր են, որոնք ունեն հաճելի քաղցր համ, իսկ կենդանիների բջիջներում ածխաջրերը առավելագույնը 5% են։
9. Ինչո՞վ են բազմաշաքարները տարբերվում միաշաքարներից։
Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում, կամ չեն լուծվում և քաղցրահամ չեն։
10. Բնութագրե՛ք ածխաջրերի հիմնական ֆունկցիաները:
Ածխաջրերի հիմնական ֆունկցիներն են՝ կառուցողականը և էներգիականը։
11. Ի՞նչ լիպիդներ գիտեք:
Լիպիդների օրինակ են ճարպերը և յուղերը, դրանք ջրում չեն լուծվում։
12. Որո՞նք են լիպիդների հիմնական ֆունկցիաները։
Լիպիդների հիմնական ֆունկցիներն են՝ կառուցողականը և էներգիականը։
Առաջադրանքներ
1. Ինչպիս՞ի սպիտակուց է իրենից ներկայացնում եփած ձվի սպիտակուցը՝ ջերմային մշակումից
հետո (տես նկարը)։ Ի՞նչ վիճակում է այն գտնվում։
Ձվի սպիտակուցը հեղուկ վիճակից ջերմամշակման արդյունքում վեր է ածվում պինդ վիճակի։
2. Բջջում սպիտակուցները կատարում են բազմաթիվ և շատ կարևոր ֆունկցիաներ, սակայն
նրանք հազվադեպ են ծառայում որպես էներգիայի աղբյուր։ Ինչու՞։
Սպիտակուցները օրգանիզմում չեն պահեստավորվում, այլ կատարում եմ շատ ուրիշ ֆունկցիաներ՝ աճ, ռեգեներացիա, մարսողություն և այլն։
3. Բուսական և կենդանական բջիջներում ածխաջրերի պարունակության մասին տեղեկատվությունից փորձե´ք պատասխանել` ինչու՞ տարբեր բջիջներում առկա են տարբեր
քանակով ածխաջրեր։
Բուսական բջիջների ածխաջրերը շուրջ 90% են, դրանք լինում են միաշաքար և բազմաշաքար, ունեն հաճելի քաղցր համ, բուսական բջջի բազմաշաքարներից են օրինակ օսլան և թաղանթանյութը։ Իսկ կենդանի բջիջներում ածխաջրերը առավելագույնը 5% են, դրանք բազմաշաքարներ են, օրինակ գլիկոգենը։ Դրանք ջրում գրեթե չեն լուծվում և չունեն քաղցր համ։ Բոլոր բազմաշաքարների մոնոմերը գյուկոզն է։
4. «Ածխաջրեր» անվանումը հին է, սակայն մինչ օրս օգտագործվում է։ Ինչպե՞ս կանվանեն
ածխաջրերը քիմիկոսները։
Ածխաջրերը անվանում են սախարիդներ։
5. Հինգական բառերի հետևյալ շարքերում մեկը սխալ է։ Յուրաքանչյուր շարքին տվե՛ք
անվանում և նշե՛ք սխալ բառը.
1) սպիտակուց, ջուր, ածխաջուր, հորմոն, ճարպ Ջրից բացի մյուսները բջջի հիմնական օրգանական նյութերն են։
2) թաղանթանյութ, գլյուկոզ, օսլա, խիտին, լեցիտին Գյուկոզը այս բոլոր բազմաշաքարների մոնոմերն է։
3) լեցիտին, վիտամին B, խիտին, յուղ, լեղաթթու: