Ինքնաստուգում

Երիկամների կառուցվածքն ու ֆունկթիան։ Երիկամները զույգ ​օրգաններ են, որոնք գտնվում են որովայնում, մեջքի կողմից՝ կողերից քիչ ներքև։ Երիկամների հիմնական ֆունկթիան նյութափոխանակության որոշ արգասիքներից  մաքրելն է։ Երիկամները հանդիսանում են միզային համակարգի գլխավոր օրգանները։ Միզային համակարգը կառուցված է և գործում է այնպես, որ մեզն արտադրվի մշտապես, սակայն օրգանիզմից հեռացվի պարբերաբար։ Երիկամները շատ կարևոր են առողջության համար։ Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում  օրգանիզմը։ Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started