ՎԱԼԵՆՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ:

Ցանկացած տարրի առավելագույն վալենտականությունը հավասար է պարբերական համակարգում այդ տարրի խմբի համարին (բացառությամբ թթվածնի, ֆտորի և ազոտի):

Օրինակ
Քլորը և մանգանը գտնվում են  VII  խմբում և ցուցաբերում են  VI-ի հավասար առավելագույն  վալենտականություն.
Cl,VIIMnVII

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է:

Օրինակ
Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1),  թթվածինը՝  երկուսի  (8−6=2), ֆտորը՝  երեքի (8−5=3):

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started