- Ամփոփում ենք. կետադրական հիմնական կանոններ:
- Կետադրել համր տեքստը:
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես ասվում է․<<Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում>>:
Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին, և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին, և տեսության, և իրագործման մեջ չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց ընկերները նրան ասացին․
— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես անտարբեր առավելություններ ունեցող զարգացած մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես, որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
Ահա, ասաց առաջինը․
— Իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:
Իսկ ես, ասաց երկրորդը․
— Տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
Դե իսկ ես, ասաց երրորդը․
— Տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ, կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը․
— Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են, նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը բարձրացավ բարձր ծառի վրա: Այնտեղից նա տեսավ թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին, և սլացավ դեպի անապատ: Միակ փրկվածը ծառից իջավ, և ճիշտ համարեց վերադառնալ տուն:
3. Հետևյալ հատվածը փոխարել արևելահայերեն:
Հայրապետ Էֆենտին գավառացի այն հայերէն էր, որք դեռ գրեթե տղա Պոլիս կուգան առանց մեկ ստակի: Կը մտնան իբր սպասավոր վաճառականի մը մոտ և օր մը կը տեսնան, թե մարդ եղած են կամ թե ճիշտ ըսելով՝ առևտուրի մարդ եղած: Հայրապետ տոկուն բնավորություն ուներ, աշխատութենե չէր խորշեր. գործ սորվեցավ և դիրք մը ստեղծեց: Տասը տարիներն ի վեր այլևս երևելի վաճառականաց դասն անցած էր:
Հայրապետ Էֆենտը ապրում էր Գավառում,