Օսմանյան կայսրությունը սուլթանական Թուրքիայի պաշտոնական անվանումն է: Կազմավորվել է XV–XVI դարերում, Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայում թուրք-օսմանների նվաճած տարածքներում: Փլուզվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների հիմքի վրա: Օսմանյան կայսրության գլխավորողը Օսման բեյն էր։