Այսօր գնացինք՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որը հիմնադրվել է 2008 թ․ — ին ամերիկահայ բարերար Ջերալդ Գաֆէսճեան հիմնադրամի կողմից։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը իրենից ներկայացնում է ժամանակակից արվեստի կենտրոն, որն իր տեսակով բացառիկ է տարածաշրջանում, հատկապես մեր երկրում։ Այնտեղ փոփոխվող ցուցադրությունների միջոցով ցուցադրվում են տեղաբնակ և օտարերկրացի արվեստագետների աշխատանքներ, որոնց զգալի մասը պատկանում է Ջերալդ Գաֆէսճեանի անձնական հավաքածուին։ Արվեստի կենտրոնում կան նաև մշտական ցուցադրություններով սրահներ, որտեղ ևս ներկայացված է անձնական հավաքածուն։