Կատարման ժամկետը 10․05․2021-14․05․2021 թթ․
Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։
Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։
Հուլիոս Կեսարը եղել է պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր: Նա մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է որպես մեծ քուրմ, իսկ մ.թ.ա. 61 թվականին նշանակվել Հեռավոր Իսպանիայի պրովինցիայի կառավարիչ։ Սերելով պատրիական ընտանիքից՝ Կեսարը հերթականությամբ հասել է բոլոր հռոմեական պաշտոններին և մեծ ճանաչում է ձեռք բերել։
Օկտավիանոս Օգոստոս կայսրը ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Հուլիոս Կեսարի քրոջ թոռն էր։ Մ. թ. ա. 44 թվականին որդեգրվել է Կեսարի կողմից, ըստ կտակի, հայտնվել է Հռոմեական Հանրապետության քաղաքական կյանքի կենտրոնում՝ ունենալով Կեսարի բազմաթիվ կողմնակիցների աջակցությունը։
Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։
III դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկրետյանոս կայսրը Հռոմեական կայսրության տարածքը բաժանեց ենթակայսրերի միջև։ Հաջորդ դարերի ընթացքում կայսրությունը մի քանի անգամ կիսվեց արևմտյան և արևելյան հատվածների։ Իսկ Թեոդոս կայսեր մահից հետո՝ 395 թվականին, կայսրությունը բաժանվեց վերջնականապես: Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ 476 թվականին, իսկ Արևելյան հատվածը դարձավ Բյուզանդական Կայսրություն և շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Սակայն Բյուզանդական կայսրությունը ի վերջո կործանվեց 1453 թվականին, երբ մայրաքաղաք Կոստանդնոպոլիսը գրավվեց Օսմանյան թուրքերի կողմից և սպանվեց վերջին Կոնստանտին XI Կայսրը: