Իմ կարծիքով, Ղազարոս Աղայանի ստեղծագործության մեջ դաժան տեսարանները շատ են, ի տարբերություն «Անահիտ» մուլտֆիլմի: Մուլտֆիլմում Վաչագանի շանը՝ Զանգիին բավականին մեծ դեր է տրված, ինչպես նաև ստեղծված է նոր կերպար՝ Անդոկ անունով ձի: Մուլտֆիլմում կան ոչ գրական բառեր, բառակապակցություններ և, նույնիսկ, ռուսերեն լեզվով արտահայտություններ, որոնք հիմնականում ասում էր Անդոկի կերպարը: Իսկ Վաղինակի`Վաչագանի մտերիմ ընկերոջ փոխարեն, մուլտֆիլմում այդ դերում հանդես է գալիս Սերոբը, որը սակայն, ի տարբերություն գրական հերոս Վաղինակի, տարիքով շատ ավելի մեծ է Վաչագանից, այն ինչ Վաղինակը Վաչագանի տարիքակիցն էր: Այդ տարիքային նմանությունը երևում է Աղայանի ստեղծագործության սկզում, երբ նկարագրվում են երկու ընկերների նմանություններն ու տարբերությունները: Գրական ստեղծագործության և մուլտֆիլմի միջև կա ևս երկու տարբերություն. մուլտֆիլմում չար կերպարը Վաչագանի հորեղբայրն է, որն առևանգում է Սերոբին և Վաչագանին, իսկ գրքում այդ չար կերպարը քուրմն է: Անահիտի կերպարը ևս տարբերվում է գրքում և մուլտֆիլմում: Գրքում Անահիտը թեև շատ խելացի և խորամիտ աղջիկ է, բայց միևնույն ժամանակ նա բավականին կանացի կերպար է, որը զուրկ չէ կանացի հեզությունից, իսկ մուլտֆիլմում, իմ կարծիքով, Անահիտը ներկայացված է ավելի առնական, ինքնավստահ, դա ավելի շատ երևում է և՛ գրքի , և՛ մուլտֆիլմի վերջում, երբ մի դեպքում Անահիտը հավաքում է երկրի քաջերին ու գնում է ամուսնուն փրկելու, իսկ մյուս դեպքում նա հույսը դնում է սեփական ուժերի վրա, չնայած, որ ի վերջո, նրան օգնության են հասնում հալիվորը, Զանգին ու Անդոկը, որանց դերը մուլտֆիլմում շատ մեծ է: