Հանդիպում Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի հետ

IMG_20200204_190940

Երեկ ընկեր Լուիզայի հետ գնացել էինք Մաեստրո Ամիրխանյանին հյուր: Այդ հանդիպման առիթն իմ ստեղծած անիմացիոն ֆիլմն էր, որի համար Մաեստրոն, հենց ինքը, մեծահոգաբար առաջարկեց երաժշտություն գրել: Դա ինձ համար մեծագույն պատիվ է: Շատ ոգևորվեցի Մաեստրոյի գրած երաժշտությունից: Մենք խոսեցինք մուլտֆիլմի ընդհանուր տևողությունից, որից կախված է երաժշտության ամբողջականությունը: Ես էլ իմ հերթին պարտավորվեցի վերանայել մուլտֆիլմի ավարտը և գրել տիտրերը: Մեր հանդիպումը շատ անմիջական և հաճելի միջավայրում անցավ:

 

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started