Երբ մենք հասանք Արատես, այնտեղ այնքան շատ ձյուն տեսանք, որ ես միանգամից մտածեցի կառուցել հսկա ամրոց: Ես միշտ երազել էի նման բանի մասին: Ճիշտ է ամրոց չստացվեց, այլ պարզապես ձնե պատ ստացվեց, բայց այն խաղի սկիզբ հանդիսացավ, որը տևեց մի ամբողջ օր ու կես: Խաղը իրենից ներկայացնում էր ձնագնդիներով կռիվ տղաների ու աղջիկների միջև:
Երեկոյան մենք հավաքվեցինք խոհանոցում: Այդ պահին երկու աղջիկներ վազելով եկան և ասացին, որ իրենց տունը հրդեհ է ընկել: Արդյունքում պարզվեց, որ պարզապես մի փոքր ծուխ էր լցվել սենյակ: Աղջիկները «չոփը գերան էին սարքել»:
Վաղ առավոտյան, երբ դուրս եկա տնակից, շուրջս բացվեց մի գեղեցիկ տեսարան: Կարծես կյանքում այդքան գեղեցիկ ձմեռ չէի տեսել: Արևը պայծառ շողում էր: Ձյունը փայլատակում էր արևի լույսից: Օդը մաքուր ու թարմ էր: Օրը սկսվեց առավոտյան մարզանքով, ապա նախաճաշեցինք ու շարունակեցինք նախորդ օրվա ձնագնդիներով խաղը, որն ավարտվեց տղաների հաղթանակով:
Այդ օրը շատ համեղ կերակուրներ կերանք: Ղափամա պատրաստեցինք, միարժամանակ թոնրի մեջ խորոված էին կախել, որովհետև Անահիտի ծննդյան օրն էր:
Համեղ սեղան գցեցինք: Իսկ երբ մութն ընկավ, բերեցին տորթը, վառեցինք հրավառություն, տասնմեկ մոմերն ու բենգալյան կրակները: Օրը շատ ուրախ ավարտվեց:
Երրորդ և վերջին օրը, նախորդ օրվա պես, սկսվեց առավոտյան մարզանքով, իսկ նախաճաշից հետո սկսեցինք հավաքվել ու պատրաստվել հետդարձի ճանապարհին:
Ես շատ սիրեցի Արատեսը ձմռանը:
Поездка-экскурсия в средневековый архитектурный монастырский комплекс — Аратес.

Сроки проекта-поездки — 15.01.2020-17.01.2020 год.
Место прибытия — Аратес или Аритес (центр по переписи манускриптов)
Цель поездки — трехдневная образовательная поездка-экскурсия с учащимися шестых классов и учителями средней школы Ани Аветисян и Инной Степанян с целью исследования окружающей среды и изучения средневекового архитектурного монастырского комплекса — Аратес.
Проект: В рамках проекта исследуется тыква, ее полезные свойства и распространенность в кухнях мира. Учащимся будет предоставлен шанс приготовить интересные блюда с использованием тыквы.
Основные места посещения:
- Главная церковь монастырского комплекса — Аратес
- Развалины церквей Сурб Сион, Сурб Карапет (Иоанн Креститель), Сурб Аствацацин (Богоматери) и двух гавитов-притворов ХIII-го века.
- Нораванк
- Пешая прогулка по Ехегис (посещение средневекового монастырского памятника Зорац Кар и крепости Смбатаберд)
Предварительная работа:
Учащимся необходимо опубликовать в своем блоге информацию о монастырском комплексе Аратес и обо всех достопримечательностях, которые подлежат посещению. Учащимся необходимо запастись электронными картами района Вайоц Дзор (иметь представление в каком участке Армении находятся исторические памятники, которые они должны посетить).
Дорога: Выезд — 15 января в 11:00 Основная средняя школа. Прибытие — 17 января в 18:00 вечера.
Маршрут — Ереван — Нораванк — Ехегис — Аратес
Ответственные за поездку — Ани Аветисян и Инна Степанян
Необходимые вещи для посещения комплекса:
- спальный мешок
- теплая пижама
- рюкзак
- питьевая вода в термосе или литровой бутылке (для собственного употребления)
- одежда на 3 дня, включая противодождевой камуфляж
- 3 пары обуви (обувь, которую вы оденете, на запас и тапочки)
- необходимая сумма — 6000 драм
- завтрак на первый день (бутерброды, фрукты, конфеты, печенье)
- сумки для мусора, пакеты, одноразовая посуда и перчатки
- принадлежности для гигиены — сухие и влажные салфетки, зубочистки, щетка и паста для чистки зубов, полотенце, антиперспирант, мыло.
- фонарь, компас, бинокль
- интересные игры, шахматы, книги для чтения
- две небольшие тыквы
Ход поездки:
День 1
11։00 Выезд со средней школы
1-ая остановка — Тигранашен, Арарат с данного ракурса
2-ая остановка — Долина реки Арпа
3-ая остановка — гробница князя Смбата (Нораванк)
4-ая остановка — надгробия и армянские хачкары (уход за окружающей средой)
5-ая остановка — церковь Зорац
Около 16:00 Аратес, складывание вещей
16:30 — 17:00 Обед
17:00 — 18:00 Знакомство и уход за территорией Аратеса
18:00-19:00 Написать сочинение, краткий видео или аудиоматериал о первых впечатлениях от поездки.
19:00-21:00 Приготовление ужина с использованием тыквы. В рамках проекта изучить также полезные вещества, которые в себе содержит тыква.
21:00-22:00 Чаепитие у костра, анализ дня, рассказы необычных интересных историй.
22:00 — Сон
День 2
08:00 — Подъем
08:30 — Зарядка
08:30-09:00 — Личная гигиена, уборка комнаты
09:00-10:00 — Завтрак
10:00-11:00 — Спортивные игры
11:00-13:00 Изучение местности, фотографирование.
13:00-14:00 Обед
14:00-15:00 Время отдыха
15:00-16:00 Уборка и уход за окружающей средой
16:00-17:00 Логические игры
16:00-18:30 Пешая прогулка к Смбатаберду
Արատես (Արիտես, Արատինեց) վանք
Արատես (Արիտես, Արատինեց) վանք
Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։
Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։
Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։
Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։
Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։
Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։
Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։
Տեքստը տրամադրել է ՀՀ մշակույթի նախա-րարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։
Սմբատաբերդ
Սմբատաբերդ, պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Ունի բարձր ու լայն բրգավոր պարիսպներ, պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։
Նորավանք
Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։