Այս ամիս սովորականի համեմատ քիչ նախագծեր ունեցանք, արձակուրդների և այլ տեսակի չհաջողված նախագծերի պատճառով, չնայած հասցրեցինք ստեղծել երկու հետաքրքիր տեսանյութ, երկու դեպքում էլ հիմնական գործողությունը ֆոնի փոխարինումը և compositing — ն էր, մի դեպքում հիմնական աշխատանքն ուղղված է լուսավորության մշակմանը և շերտերի հետ աշխատանքին, մյուս դեպքում tracking — ը և անիմացիան։ Կարող եք դիտել արդյունքները այստեղ։
Սա, ինչպես տեսնում եք, մեր խմբի ստեղծած առաջին ուղղահայաց տեսանյութն է, պայթյունը նախնական render է արված blender ծրագրում, իսկ compositing — ը լիովին DaVinci Resolve — ում։
Այս դեպքում ընդհամենը նկարել ենք արանձին մազերը, առանձին հերոսին սակայն կանաչ ֆոնի վրա, և ամենապարզ ձևով համադրել ենք իրար։ Հետաքրքիր յուրահատկություն է մազերի շարժը թռիչքի ժամանակ, նման արդյունքի հասնելու համար օգտագործել ենք թել, և նկարահանել ենք հակառակ ուղղությամբ, այսինքն մազերից դեպի դեմք։
Оставить комментарий