Մարտ ամսվա հաշվետվություն

Այս ամիս սովորողներն աշխատեցին հիմնականում stop motion տեխնոլոգիայով՝ մասնավորապես պլաստիլին օգտագործելով, ինչպես նաև Pivot animator ծրագրով։ Անհատական 3D Blender — ի դասընթացները բավականին առաջ գնացին, մեկ ամսում անցանք մոդելավորման և տեքստուրինգի հիմքերը, որն առանցքային մաս է կազմում 3D ինդուստրիայում, բացի դա նաև սովորեցրել եմ անիմացիան, պրոեկցիա և օբյեկտների ջարդվելու սիմուլացիան Blender ծրագրում։ Սովորողների մի խումբ աշխատեց սցենարի վրա, որի հիման վրա նախատեսվում է միասնական ուժերով մուլտֆիլմ պատրաստել, ուրիշ սովորողներ սկսեցին պատրաստել սահիկաշարեր անիմացիայի մասին տեղեկություններով։ Սովորողների աշխատանքներից որոշները կարող եք տեսնել այստեղ։

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы