Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսին Վիզուալ էֆեկտների խմբում ստեղծեցինք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Խմբին ներառվեցին նոր անդամներ։ Այս ամիս ավելի շատ նկարահանումներ արեցինք միասնական ուժերով, աշխատանքի բաժանումով։ Սովորողները, բացի հիմնական առարկայից, իրենց փորձեցին նաև օպերատորի, դերասանի և պարզապես ասիստենտի դերում։ Ներքևում կարող եք տեսնել այդ նախագծերը։

Այս տեսանյութում ցուցադրված է և՛ վերջնական արդյունքը, և՛ նկարահանած տեսանյութը՝ առանց մշակման։ Հիմնական փոփոխությունը եղել է աթոռի clean up — ը, իսկ որպես ետևի ֆոն օգտագործվել է հենց այդ տեսանյութի ամենասկզբի հատվածը։

Սա տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ տեսանյութ էր, դերասանը նկարվել է մասամբ կանաչ ֆոնին, որը բավական չէր keying — ով նրան ֆոնից առանձնացնելու համար, սակայն օգնեց magic mask — ին՝ ավելի լավ նշել կիսաավտոմատ եղանակով։ Իսկ քաղաքը պարզապես pexels կայքից ներբեռնած և մշակած տեսանյութ է։ Compositing — ը արվել է DaVinci Resolve ծրագրում՝ Fusion բաժնում, դա սովորողների առաջին ծավալուն աշխատանքն է այդ ծրագրով։ Եվս մեկ կարևոր դետալ է դարձել քամու էֆեկտը, որը ստացել ենք Սարքաշինության լաբորատորիայի տրամադրած սարքի շնորհիվ։

Նաև ինտերֆեյսին ավելի լավ ծանոթանալու շրջանակում սովորողները պատրաստել են մեր խմբի նախադրվագի այսպիսի տարբերակ, սակայն մտադրություն կա ստեղծել մեկ այլը՝ ավելի բարդ և հետաքրքիր։

Իսկ սա պարզապես Ռենդեռ է՝ արված Blender ծրագրում։

Բացի դա նկարահանել ենք հաջորդ նախագծի տեսանյութը, որը պետք է մշակվի արդեն հաջորդ ամիս։

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы