Փետրվար ամսվա հաշվետվություն

Այս ամիս անիմացիայի ընտրությամբ առարկայի սովորողների հետ ստեղծեցինք մի շարք նոր անիմացիոն հոլովակներ, մասնավորապես stop motion տեխնոլոգիայով՝ օգտագործելով պլաստիլին։ Ինչպես նաև եղան նախագծեր ստեղծված նկարչական, 2D և նույնիսկ 3D տեխնոլոգիաներով։ Փետրվարին սկսեցի հետաքրքրված սովորողներին անհատականապես ծանոթացնել պրոսեսիոնալ Blender ծրագրին, որը 3D ոլորտում առաջատար սոֆտերից է։ Ինչ վերաբերվում է 2D — ին, սովորողներն աշխատեցին տարբեր ծրագրերով, ըստ նախընտրանքի՝ pivot animator, Pencil 2D, Krita և այլն։ Ավագ խմբերին տրվեց հանձնարարություն՝ ստեղծել մուլտֆիլմերի սցենարներ, նախատեսվում է լավագույն սցենարով նկարել միասնական մուլտֆիլմ։ Այստեղ կարող եք տեսնել սովորողների որոշ աշխատանքներ։

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы