Ճամբարի ընթացքում՝ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, պատրաստել ենք երկու ֆիլմ՝ նվիրված հայկական դարձվածքներին։ Դարձվածքների էկրանավորման գաղափարը Մարգարիտ Սարգսյանինն է, իսկ հստակ սցենարները ստեղծել ենք սովորողների հետ։ Որոշ դրվագներ փոփոխության են ենթակվել, որոշները կրճատվել՝ փոփոխական իրավիճակներից ելնելով, արդյունքում ստացվեցին երկու ֆիլմեր, առաջինը՝ «համբերության բաժակը լցվել» դարձվածքի մասին է, չնայած կարծում եմ, որ վերջնական արդյունքը բավականին հեռացել է մտահաղացումից, սցենարի չափազանց պարզության պատճառով որոշվեց շեշտը դնել պատկերային և ձայնային բաղադրիչների վրա՝ արդեն մոնտաժի փուլում, և լարվածություն առաջացնել հանդիսատեսի մոտ, որը կարող է նաև հումորային երանգներով օժտված լինել։ Այդ ամենի նպատակը էմոցիոնալ մակարդակը բարձրացնելն է։ Իսկ երկրորդ ֆիլմը մի քանի մտահաղացումների համաձուլում է, այն ներառում է մի քանի դարձվածքներ, օժտված է հումորային սցենարով և վիզուալով։
Որպես եզրափակիչ արդյունք՝ սովորողները որոշ չափով պրակտիկա ձեռք բերեցին այս ուղղվածությամբ աշխատելու ոլորտում, և ունեցանք հայկական դարձվածքներին նվիրված հետաքրքիր փոքր ֆիլմեր։
Առաջին ֆիլմը՝
Երկրորդ ֆիլմը՝
Оставить комментарий