Ինչպես տեսանյութից մաքրել ավելորդ օբյեկտները

Դուք երբևիցե առնչվե՞լ եք այնպիսի իրավիճակի հետ, երբ տեսանյութը նկարելուց հետո նոր նկատվել է մի բան, որ չպետք է երևար, սա այդ դեպքի մասին նախագիծ է, որը ծագել է այս տարվա հետազոտական աշխատանքիցս (Վիզուալ էֆեկտներ clean up)։ Շատերը թերագնահատում են տեսանյութից ավելորդ օբյեկտները մաքրելու տեխնոլոգիան, չնայած այն երբեմն կարող է շատ ավելի բարդ լինել քան այդ օբյեկտի ավելացնելը։ Վիզուալ էֆեկտներում՝ VFX — ում, այդ տեխնոլոգիան՝ clean up — ը մեծ ուղղվածություն է, և մեծ կազմակերպություններում հաճախ այդ ուղղությամբ աշխատում է մի ամբողջ բաժին։ Բացի այդ քանզի clean up — ի տեխնոլոգիան ընդգրկում է compositing — ի հիմնական ասպեկտները այն կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով։ Նախագիծն իրենից ներկայացնում է ուսումնական ծավալուն, հագեցած տեսանյութ, որը ծանոթացնում է տեսանյութից ավելորդ օբյեկտներ մաքրելու ասպեկտին, դրա խնդիրներին, լուծումներին․․․ Այն նախատեսված է առաջին հերթին VFX — ով հետաքրքրված մարդկանց համար, ովքեր մակերեսորեն ծանոթ են after effects, davinci fusion ծրագրերի հիմքերին։ Չնայած այն պարունակում է մի շարք նյութեր նրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում VFX արտահայտությունը, և նրանց՝ ովքեր արդեն տարիներով աշխատում են այդ ոլորտում։ Տեսանյութը բաղկացած է բաժիններից․

  • Ծանոթացում Special effects(SFX), VFX, CGI և մոնտաժ տերմիններին։
  • Ծանոթացում VFX ոլորտի clean up ուղղվածությանը (տեսանյութից ավելորդ օբյեկտներ մաքրելուն)։
  • Անդրադարձ keying — ին clean up — ի կոնտեքստում։
  • Clean plate — ի մասին clean up — ի կոնտեքստում։
  • Պարզ օրինակ՝ տեսանյութից Ռուբիկի խորանարդի մաքրում։
  • Ծանոթացում tracking — ին։
  • Point tracker — ի կիրառմամբ մեքենայի մաքրում։
  • Planar tracker — ի օգնությամբ պատի գրվածքի մաքրում (2 եղանակ)
  • 3D camera tracker — ի օգնությամբ ծառի մաքրում։
  • Շարժական clean plate — ի մասին (այն անհրաժաշտ է եթե ջնջվող օբյեկտի ետևում կա շարժում)։
  • Clean up — ի դժվարություններ որոնց հետ հնարավոր է բախվել, և ինչ մոտեցումներ կարելի է ցույց տալ նման դեպքերում։
  • Օրինակներ, թե ինչպես ԱԲ — ն կարող է օգնել ավելորդ օբյեկտները մաքրելում
  • Դժվար խնդրի լուծում՝ օպերատորին արտացոլանքից մաքրելու գործընթաց։ (Ես մի քանի օր աշխատեցի այս տեսանյութի վրա օգտագործելով տարբեր տեխնիկաներ, և տեսանյութում պատմում եմ ընդհանուր ճանապարհը)։

Տեսանյութը երկար է՝ մոտ 45 րոպե, սակայն ինչպես տեսնում եք այն հագեցած է բազմաթիվ տեղեկություններով՝ այս ոլորտի մասին։ Տեսանյութի մեկնաբանությունների մեջ կան timecode-եր, որոնք կօգնեն գտնել հետաքրքրող հատվածը։ Նախատեսված էր ավելի շատ բարդ տեսանյութերի վրա աշխատել և գտնել դրանց լուծումները, սակայն այդ դեպքում տեսանյութը կարող էր շատ ավելի երկար տևել, բացի դա այն ստեղծված է խիտ ժամկետում, վերջին օրը նոր պատրաստ եղավ, եթե շարունակվեին բարդ օրինակները ժամկետը բավական չէր լինի։

Համենայնդեպս այն համեմատ համացանցի, clean up — ին նվիրված, այլ տեսանյութերի հետ բավականին ծավալուն է և Հայկական համացանցի ուսումնական նյութերի ևս մի նկատելի մասնիկ կարող է դառնալ։

Արժի նշել, որ տեսանյութում առկա են բազմաթիվ անգլերեն և ռուսերեն տերմիններ, դրանց հայկական տարբերակը կամ չկա, կամ էլ չի կիրառվում այդ կոնտեքստում։

 

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы