Այս ամիս աշխատել, պատրաստել ենք նոր հոլովակներ օգտագործելով կիսամյակի ընթացքում հավաքած գիտելիքները։ Ունեցել ենք նաև ծանոթացում Blender ծրագրի հիմքերին, և թեթև անդրադարձ 3D tracking — ին։
Այս տեսանյութի պատրաստման համար կիրառվել է keying, rotoskoping (adobe after effects — ի roto brush գործիքով), կետային tracking, և ավելի խորացված compositing։
Մոտեցող տոների կապակցությամբ պատրաստել ենք նաև այս երկու տեսանյութերը։ Այս մեկը բավականին պարզ է, ձյան էֆեկտին հասնելու համար օգտագործված է ընդհամենը սպիտակ ձյան տեսանյութ սև ֆոնով, և գույների մշակում։
Իսկ սա արդեն բացարձակ նոր թեմա է, որովհետև այստեղ օգտագործված է Blender ծրագրի 3d tracking — ը, իսկ տոնածառը և նվերները 3d մոդելներ են ներբեռնված ինտերնետից։ Այս թեման բավականի մեծ է, այնպես որ պատրաստվում եմ ավելի մանրամասն բացատրել հաջորդ կիսամյակի ընթացքում։


Իսկ սա Blender ծրագրով ստեղծած 3d մոդել է, որում կիրառված են մոդելավորման և shading — ի հիմքերը։
Оставьте комментарий