- Որո՞նք էին ՀՀ տնտեսական կյանքի կազմալուծման պատճառները։
- Սովետական համակարգի փլուզումը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի։ Տասնամյակների ընթացքում ձևավորված և համակարգված կառավարման մեխանիզմի բացակայության պայմաններում շատ ձեռնարկություններ միանգամից զրկվեցին, թե իրենց գորունեությունը ապահովող ենթակառուցվածքներից, հումքից, թե արտադրանքը իրացնելու միջավայրից։
- Ադրբեջանի հետ պատերազմը նույնպես բազում տնտեսական և նյութական խնդիրներ առաջացրեց։ Երկիրը հայտնվեց շրջափակման մեջ։ Ֆինանսական խնդիրների կարճաժամկետ լուծման նպատակով, սկսեցին շատ էժան գներով վաճառվել իրենց գործունեությունը դադարեցրած բազմաթիվ խոշոր և մանր ձեռնարկությունների ամբողջ տեխնիկան, հաստոցները՝ մետաղաթափոնի գներով։
- Սկսվեց բնակչության մեծ արտահոսքը, որը ոչ միայն սովորական աշխատուժի կրճատման բերեց, այլ նաև բարձր գիտական մակարդակի հասած մարդկանց և մտավորականության հեռացումն էր երկրից։
- Փոխվում էր ոչ միայն ՀՀ ի տնտեսական վիճակը, այլ փոփոխության էր ենթարկվում մի ամբողջ տարածաշրջան։ Վերաձևավորվում էին մեր ու մեր մոտիկ ու հեռու հարևան երկրների հետ տնտեսական կապերը։
Ի՞նչ միջոցառումներ ձեռնարկվեցին տնտեսական կյանքը վերականգնելու ուղղությամբ։
- Հանրային տնտեսության մասնավորեցումը նպաստեց մրցակցային դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հնարավորություն տվեց դրսից ներդրումների ներգրավմանը։
- Սկսվեցին տնտեսական բարեփոխումներ, որոնք ներառաում էին նաև հարկային համակարգի բարեփոխումները։
- Միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից (ինչպիսիք են Միջազգային դրամային հիմնադրամը և Համաշխարհային բանկը։) ևս եղավ աջակցություն։
2․ Քաղաքական համակարգի վերափոխման և հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին, և ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին դրանց արդյունքում։
- 1991 թվականին ՀՀ անկախության հայտարարությունը՝ որը հիմք դրեց ժողովրդավարական համակարգի ձևավորմանը։
- 1995 թվականին ընդունված նոր սահմանադրությունը՝ որը ամրագրեց ժողովրդավարական սկզբունքները, մարդու իրավունքները և ազատությունները։
- Բազմակուսակցական համակարգի ներդրումը՝ ինչը հնարավորություն տվեց քաղաքական կուսակցություններին մասնակցել ընտրություններին և քաղաքական կյանքին։
3․ Քաղաքական և հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Ե՞րբ է ՀՀ օրենսդրությամբ ամրագրվել բազմակուսակցականության ակզբունքը։ Գնահատե՛ք ՀՀ-ում գործող կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները։
- Քաղաքական կուսակցություններ՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը», «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը», «Ռամկավար ազատական կուսակցություն», «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» և այլ կուսակցություններ, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական հոսանքներ։ Այժմ 100-ից ավել կուսակցություն կա գրանցված։
- Հասարակական կազմակերպություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության, էկոլոգիական և այլ ոլորտներում գործող կազմակերպություններ։
- Բազմակուսակցականության սկզբունքը ամրագրվել է 1995 թվականի ՀՀ Սահմանադրությամբ, որը սահմանում է քաղաքական կուսակցությունների ազատ գործունեությունը։
- ՀՀ-ում գործող կուսակցությունները տարբեր քաղաքական ուղղվածություն ունեն, սակայն հաճախ հանդիպում են նաև քաղաքական մրցակցություն և հակասություններ։
- Հասարակական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին, սակայն նրանց ազդեցությունը հաճախ սահմանափակվում է ֆինանսական և քաղաքական ռեսուրսների բացակայությամբ։
- Ընդհանուր առմամբ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը նպաստում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, սակայն պահանջվում է ավելի մեծ համագործակցություն և համակարգվածություն։
Оставьте комментарий