Նոյեմբեր ամսին անցանք մի շատ կարևոր թեմա՝ «keying», այն է կանաչ, կապույտ, կամ այլ արտահայտիչ, միատոն գույնը թափանցիկ դարձնելու հմտությունը։ Ինչպես նաև անցանք տեսանյութից անհրաժեշտ առարկաները առանձնացնելու այլ եղանակներ՝ օգտագործելով Mocha ծրագրի զարգացած planar tracker — ը, և adobe after effects — ի roto brush գործիքը։ Սովորողները ծանոթացան ոչ միայն ինչպես կարելի է օգտագործել mocha pro — ում ստեղծած և tracking արած mask — երը, այլև ինչպես կարելի է այդ շարժման տվյալները փոխանցել այլ օբյեկտներին։ Որի շնորհիվ հնարավոր է հարթ մակերևույթների վրա ավելացնել ցանկացած պատկեր։ Այդ հնարքի օրինակը կտեսնեք հեռախոսով տեսանյությում, որն ինչպես մնացած նախագծերը գտնվում է այս նախադասության ներքևում։
Ինչպես արդեն ասացի mocha pro ն հնարավորություն է տալիս հարթ օբյեկտների վրա դնել ցանկացած պատկեր, այս օրինակում հեռախոսի դատարկ, կանաչ էկրանի «վրա» դրված է տեսանյութ։ Սակայն իրականում այն գտնվում է հեռախոսի շերտից մի շերտ ներքև, և երևում է նրա շնորհիվ, որ հեռախոսի կանաչ էկրանը keying տեխնոլոգիայով թափանցիկ է դարձրած։ Իսկ հաջորդ երկու օրինակները լիարժեք նվիրված են keying — ին։
Այս «անտեսանելի» թիկնոցն իրականում սովորական կանաչ կտոր է, որը թափանցիկ է դարձրած keying — ով, և ներքևի շերտում դրված է դատարկ ֆոնը, որը պետք է երևա այն հատվածներում, որտեղ կտորն է։ Շատերդ կարող եք նկատել տեսանյութի անորակ և ակնհայտ խնդիրները, որոնք առաջացել են կտորի շատ ուժեղ ստվերների արդյունքում։
Որպես ամփոփում ստեղծել ենք մի քանի կադրերից բաղկացած տեսարան, որտեղ գործող հերոսները իրականում նկարվել են կանաչ կտորի առջև, որն արդյունքում փոխարինվել է այս նկարով՝

Оставьте комментарий