1․ Ե՞րբ է անցկացվել ՀՀ անկախության հանրաքվեն․ ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։
Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը։ Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95,4 % մասնակցության պարագայում։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ, որի արդյունքում հայ ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախությանը՝ ձեռք բերելով այն գերագույն արժեքը։
2․ Ե՞րբ է ընդունվել «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ ՀՀ նախագահն ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։
«ՀՀ նախագահի մասին» օրենքը հիմնադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 21-ի որոշմամբ։ 1991թ. հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%)։ Ընտրություններից առաջ նա գրեթե հրաժարվել է նախընտրական քարոզչություն վարելուց՝ ընտրությունների նախօրեին իրականացնելով միայն մեկ 1.5 ժամանոց հեռուստահարցազրույց:
3․ 1995-2013 թթ․ ՀՀ-ում համապետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել․ ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք դրանց արդյունքներն ու հետևանքները։

4․ Հիմնավերե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ովքե՞ր են նպաստել ազգային բանակի կայացմանը․ ի՞նչ գիտեք նրանց մասին։
Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ), ռազմական միավորում Հայաստանում։ Կազմավորվել է 1989 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան։ 1989-1990 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Լուծարվել է 1990 թվականին։ Լուծարվելուց հետո ՀԱԲ-ի ազատամարտիկները ներգրավվել են տարբեր կամավորական ջոկատների կազմերում և մասնակցել Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների։ 1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Վազգեն Սարգսյանը ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ էր։ Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն: Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ:
5․ Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Ո՞րն էր սահմանադրական փոփոխությունների գլխավոր նպատակները։
Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսվում է դեռ 2018-ի հեղափոխությունից։ Սակայն այս խոսակցությունները ակտիվացան վերջին մեկ տարում Ադրբեջանի ճնշումների ներքո, որը խաղաղության հաստատման նախապայմանների թվում ներկայացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ, ըստ Բաքվի, այն տարածքային պահանջներ է ենթադրում իր նկատմամբ։ Ադրբեջանը նկատի ունի Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Խորհրդային Հայաստանի 1989-ի ընդունած որոշմանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորելու մասին։
Оставьте комментарий