Ալեքսանդր Շիրվանզադեն, իբրև վիպագիր, առաջատար է հայ գրականության լայն և խայտաբղետ ասպարեզում։ Նրա <<Նամուս>>, <<Ցավագարը>>, <<Պատվի համար>> վեպերը Հայֆիլմ կինոստուդիայի կողմից թարգմանվեցին կինոլեզվի, իսկ <<Նամուս>> վեպի հիման վրա 1925թ․ ին Համո Բեկնազարյանի բեմադրած համանուն ֆիլմը սկիզբ դրեց հայ գեղարվեստական կինեմատոգրաֆին և Հայֆիլմ կինոստուդիային։ Ֆիլմի պրեմիերային ներկա է գտնվել անձամբ ինքը՝ Շիրվանզադեն, և հիացմունքով գնահատել նոր ծնվող արվեստի ստեղծագործությունը։ <<Նամուս>> վեպը մեր օրերում կարող է չափազանցված թվալ, ուստի այն ներկայացնում է անցած ժամանակների մարդկանց արժեհամակարգը և ավանդույթը, որը բավականին փոփոխվել է, չնայած Շիրանզադեի ստեղծած ողբերգության գլխավոր հերոսները դժվար, թե շատ կարեկցանքի արժանանային Բարխուդարի նման արժեհամակարգով մարդկանց կողմից։ Այս վեպը ամենից համապատասխան է Շիրվանզադեի ժամանակվա մտածողությամբ ընթերցողների համար։ Ես չե՛մ քննադատում ավանդույթի այս կամ այն բաղադրիչները, ընդհակառակը, խրախուսում եմ ավանդույթի յուրաքանչյուր դետալի խստագույն պահպանումը, քանզի այն մեր մտածողության ձևավորման պատմական մաս է, և ինքնությունը պահելու գործիք, ավելի ճիշտ կլինի ասել ազգի ինքնությունը կայանում է հենց նրա մշակույթում։ Իսկ այնպիսիս ստեղծագործությունները ինչպիսիք են <<Մարոն>>, կամ <<Նամուսը>>, ցույց են տալիս ոչ շատ ակունքային սովորույթների անգիտակցական չարաշահումը։ Անշուշտ մարդու համար իր նամուսը շատ կարևոր գործոն է՝ հասարակության հետ հարաբերվելու հարցում, սակայն տվյալ դեպքում Բարխուդարենց ընտանիքի նամուսը այնքան չի «ապականվում» Սուսանի և Սեյրանի հանդիպումներից, որքան այդ լուրի կայծակնային տարածումից և, որպես արդյունք, բամբասանքներից։ Շիրվանզադեն ստեղծել է մի իրավիճակ, որում չի կարելի միանշանակ մեղադրել այս կամ այն գործող հերոսին, բոլորի գործողություններն ունեն մոտիվացիա և բխում են նրանց բնավորության գծերից։ Իրավիճակը լարող է, ովբերգության վերածող հիմնական շարժիչը վատ իմաստով բամբասանքն է։ Սուսանն ու Սեյրանը իհարկե կարող էին չհանդիպել, և արդյունքում ոչ մի կոնֆլիկտ էլ չէր առաջանա, բայց արդյո՞ք ընտանիքների, մասնավորապես Սուսանի հոր, նամուսի վրա բացասական է ազդել միայն սիրահարված զույգի իրար տեսնելու ցանկությունը։ Հիմնական պատմությունը՝ երկրորդ ակտը, սկսվում է, երբ Բարխուդարը խոսում է Հայրապետի հետ, և նրանց պայմանին ընդառաջ հայտարարում է, որ չի տալու իր դստերը, այնինչ խոսակցության սկզբուն հենց նա էր հիշեցրել իրենց պայմանը, ասել, որ միշտ իր խոսքի տերն է։ Իսկ այդ պայմանը երկրաշարժից հետո առաջինը հենց Բարխուդարն էր առաջարկել։ Իրավիճակը սրվում է այլ իրադարձություններից՝ Սերյրանի և Սմբատի կռվից և նամակից, որը Սերյանը գրել էր Սուսանի համար սակայն վերջինիս փոխարեն այն գտել էր Բարխուդարը։ Արդյունքում չդիմանալով Սեյրանը բարկանում է Բարխուդարի վրա, որով էլ վերջնականորեն խզվում է կապը երկու ընտանիքների միջև, որոնք մի ժամանակ եղել են, ինչպես մեկ ընտանիք։ Նման կտրուկ փոփոխությունը թեկուզ սահուն կերպով, ինչ որ չափով անհավանական է թվում, մի՞թե մարդ կարող է այդպես հեշտությամբ փչացնել հարաբերությունը իր հարազատների հետ, ամենայն հավանականությամբ նամուսը Բարխուդարի թույլ կողմն է, իսկ Սեյրանի թույլ կողմը՝ Սուսանն է, ինչը հատուկ է մելոդրամատիկական պատմությանը։ Ինձ դուր է գալիս ինչպես է հեղեինակը օգտագործել կոնֆլիկտի բոլոր երեք տեսակները, ինչի կարիքը զգացվում է ժամանակակից կինոյում, այստեղ կա և՛ արտաքին կոնֆլիկտ՝ Բարխուդարի պատվի հարցը, ինչու ոչ, նաև Սեյրանի պատվի հարցը, որն ավելի սուր է քան Բարխուդարինը, Սուսանի նամուսը նույնպես, այդ բոլոր խնդիրները տիպիկ արտաքին կոնֆլիկտի օրինակ են։ Անձնական կոնֆլիկտ, մասնավորապես Սեյրանի և Բարխուդարի, Սերյանի և Ռուստամի միջև։ Ինչպես նաև ներքին կոնֆլիկտը, որը պարբերաբար մտահոգում է Սեյրանին և Սուսանին։ Յուրաքանչյուր հերոս ունի իր նպատակը, ձգտումը, ինչն էլ շարժում է յուրաքանչյուր պատմություն։ Սեյրանի նպատակը Սուսանի հետ ամուսնությունն է՝ ամենապարզ ձգտումներից մեկը այս պատմավեպում։ Սուսանինը սկզբնական շրջանում փոխադարձաբար Սեյրանի հետ ամուսնությունն է, սակայն հետո գտնվում է անորոշության մեջ հոր՝ Բարխուդարի, նամուսի համար, դա նույնպես բավականին բնական է դիտվում։ Բարխուդարի նպատակը մի փոքր անհասկանալի է, սկզբում նա առանձնապես ձգտում չունի, ասել որ Սուսանի և Սեյրանի ամուսնությունը սկզբնական շրջանում նրա նպատակն էր այդքան էլ ճիշտ չի, որոշ չափով իր նպատակն այդ ժամանակ կարող է լինել Սեյրանի կրթել և նրա դստերը արժանի դարձնելը։ Նրա դստերը Սեյրանի հետ տեսնելուց հետո ճիշտ է նա բարկանում է և խզում է պայմանը, չնայած դեռ պարզ չի նրա գլխավոր նպատակը, այն որոշ չափով նամուսը պահպանելն է սակայն դա ավելի շատ նրան մտահոգող դետալ է քան մի բան որի համար նա պայքարում է։ Չնայած նա պարտադիր էլ չի որ ունենա գլխավոր ձգտում, քանզի պատմության մեջ ավելի շատ խանգարողի՝ հակահերոսի դեր է տանում (դա սուբյեկտիվ դիտարկում է), և պարտավոր չէ դժվարություններ հաղթահարելով հասնել իր նպատակին՝ հերոսի կարգավիճակ ստանալու համար։ Ընդհանուր <<Նամուս>> ստեղծագործությունը բավականին նման է Շեքսպիրյան <<Ռոմեո և Ջուլիետա>> պիեսին, ոչ թե սյուժետային գծերով այլ կոնֆլիկտային իրավիճակում սիրո արդյունքում ողբերգություն կառուցելու եղանակով։ Կուլմինացիան առավելապես այն դրվագում է, երբ մի հերոս ընդամենը րոպեներ է ուշանում, որի արդյունքում է ստացվում է նման տխուր վերջնաբան, իսկ այն փաստը, որ հերոսը գալիս է, ուր-որ է կհասնի, և կփրկի իրավիճակը, ստիպում է մեզ ավելի ու ավելի լարված կլանվել պատմությունուվ, շտապող հերոսին անհամբեր սպասելով, սակայն այդ մի փոքր ուշացումն ավելի սրում է ողբերգության ծանրությունը, քան կլիներ, եթե նա շատ ուշ գար։ Պատճառն այն է, որ մենք հրաժարվում ենք ընդունել այն, որ եթե հերոսը մի աննշան արագացներ ամեն ինչ լավ կավարտվեր, սակայն նա դա չարեց։ Բացի այդ Շեքսպիրյան պիեսում երկու ընտանիքները պատերազմում էին արդեն շատ վաղուցվանից, և ոչ-ոք ստույգ չէր էլ հիշում ինչից սկսվեց դա, իսկ <<Նամուս>> վեպում Շիրվանզադեն հակադրել է իրար ի սկզբանե շատ մտերիմ ընտանիքները՝ այդպիսով սրելով դրամատիկական մթնոլորտը։
Оставьте комментарий