Հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը

Հոկտեմբերին VFX դասընթացին ամրապնդեցինք շերտերի հետ աշխատանքը, ամբողջացրեցինք շատ կարևոր tracking բաժնի point tracking — ը adobe after effects ծրագրում։ Ինչպես նաև մակերեսորեն ծանոթացել ենք clean up ի հիմունքներին։ Այս բոլոր ոլորտների գործնական արդյունքները կարող եք դիտել ներքևում։

Այս բավականին պարզ օրինակով սովորողները փորձարկել են տարբեր եղանակներ, շերտերի դասավորությամբ և mask — երի տարբեր հատկություններով, միևնույն արդյունքին հասնելու համար, այդդպիսով զարգանում է շերտային պատկերացումը, որն անհրաժեշտ է compositing-ով ցանկացած տեսանյութ մշակելիս։

Իսկ այս վարժությունում սովորողները կատարել են պարզագույն point tracking, որի շնորհիվ էլ blender ծրագրի լոգորն x, y կորդինատներով շարժվում է նույն կերպ, ինչպես ժայռը։

Սա ևս մեկ point tracking — ի կիրառում է։ Մեքենայի վրայի տեքստը ավելացված է և շարժած հենց այդ տեխնոլոգիայով, միայն թե այստեղ օգտագործված են երկու tracker — ներ, որի շնորհիվ տեքստը ոչ միայն շարժվում է x և y կորդինատներով, այլև պտտվում և չափը փոխում է՝ կախված հետևվող օբյեկտից՝ մեքենայից։ Իհարկե այս տեսակ օրինակում այսչափ պարզ tracking — ի տեխնոլոգիան բավականին թույլ է, այդ պատճառով էլ տեքստը չափազանց շատ սղում է հարթության վրայով։

Այս ամսվա ամենաբարդ աշխատանքը այս clean up — ն է, չնայած մոտ ապագայոմ կցանկանայի ավելի խորացված անցնել այս թեման՝ որոշ հիմքային դրվագներ ուսուցանելուց հետո։ Ցուցադրված տեսանյությում սկզբնական տեսանյութից մաքրած են երկու օբյեկտներ՝ նավակը և մի շինություն։ Եվ յուրաքանչյուր հատվածի համար կիրառված է առանձին տեխնոլոգիա։ Նավակը ծածկած է նրա կողքի ջրով, իսկ շինությունը ստատիկ adobe photoshop — ով ստեղծած նկարով, որը point trackin — ով կցցած է շենքի շարժմանը։

Հետևյալ տեսանյություն բեռնատար մեքենայի վրա ավելացված է լոգոտիպ, planar tracking տեխնոլոգիայով, mocha pro ծրագրի օգնությամբ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы