Հայ ժողովուրդը Հայրենկան Մեծ պատերազմի տարիներին (1941-1945թթ)

1939-ի սեպտեպմերի 1-ով Լեհաստանի վրա հարձակումով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ 1941-ի հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա՝ խախտելով մինչ այդ կնքված չհարձակման պայմանագիրը։ Երկրորդ աշխարհամարտում ևս Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր։ Դա առավել վտանգավոր էր հայ ժողովրդի համար։ Թյուրքիայում գլուխ էին բարձրացրել պանթյուրքիզմի գաղափարախոսները, որոնք ծրագրում էին զավթել նաև Խորհրդային Հայաստանը։ Սկզբում խորհրդային զորքերը նահանջում էին, սակայն շուտով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ միացան հակաֆաշիստական միությանը։ Պատերազմի տարիներին Հայաստանում զորակոչվեց 330 հազար մարդ, որից 300 հազարը հայեր էին։ Եվս 200 հազար հայեր զորակոչվեցին մյուս խորհրդային հանրապետություններից, և 100 հազար արտասահմանից։ Ամենուր մարդիկ առաջնորդվում էին <<ամեն ինչ պատերազմի համար, ամեն ինչ հաղթանակի համար>> կարգախոսով։ Երկրում բացվեց արդյունաբերական շուրջ 30 նոր ձեռնարկություն՝ ավիացիոն, ավտոդողերի, կոմպրեսորների, ժամացույցի և այլն։ Սկսեցին արտադրվել ականանետեր, ականներ, նռնակներ, ինքնաթիռներ, ռետինատեխնիկական իրեր և այլն։ 1942-ին Երևանի մեքենաշինկան գործարանում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում էին թևեր և շասսիներ, իսկ պատերազմի վերջին տարում նաև թեթև ինքնաթիռներ։ Հայաստանը արտադրում էր կաուչուկ, պղինձ, կարբիդ։ Դաշտերում ռազմաճակատ մեկնած տղամարդկանց փոխարինեցին կանայք, տարեցներն ու պատանիները, ցանքատարածքները ընդլայնվեցին և հացի ներկրման պահանջ այլևս չկար։ 1943-ին հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Կազմվեցին բազմաթիվ տանկային շարասյուներ և ավիաէսկադրաներ։ Պետական բարձրագույն մարմիններում զգալի ներդրում ունեցան հայազգի Անաստաս Միկոյանը (Պաշտպանության պետական կոմիտեի անդամ), Իվան Թևոսյանը (սև մետաղաձուլության նախարար), Արտեմ Միկոյանը (<<ՄԻԳ>> կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր), Համո Յոլյանը (հրետանային գործարանի տնօրեն)։ Հետագայում Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացան Արտեմ Միկոյանը, Սամվել Քոչարյանցը (հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր), Վիկտոր Համբարձումյանը։

Շուրջ 60 000 մարդ պատերազմին մասնակցել են ազգային դիվիզիաների շարքերում։ 76րդ լեռնահրաձգային դիվիզիան աչքի ընկավ Ստալինգրադի ճակատամարտում։ Սիմոն Զաքյանի գլխավորած 390րդ դիվիզիան մասնակցեց Կերչի մարտերին, ցավոք մեծ կորուստներ ունեցավ, զոհվեց նաև Զաքյանը։ Նովոռոսիյսկի-Տուապսեի շրջանում 408րդ դիվիզիան փակեց գերմանացիների առաջխաղացումը դեպի Անդրկովկաս։ 89րդ և 409րդ դիվիզիները կռվեցին մինչև պատերազմի ավարտ։ Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ 89րդ հրաձգային դիվիզիան առավել հայտնի դարձավ Թամանյանական դիվիզիա անվան տակ, քանի որ ունեցել էր հերոսական մասնակցություն Թամանյան թերակղզու ազատագրմանը՝ 9 հոգի արժանացան հերոսի կոչման, դիվիզիան Գրոզնու մատույցներից հասավ մինչև Բեռլին։ 261րդ դիվիզաիան պահպանում էր Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած սահմանը։ Պատերազմի տարիներին աչքի ընկան գեներալ-մայոր Հ․Բաղրամյանը, կործանիչ ավիագնդի ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանը, օդաչու Նելսոն Ստեփանյանը, հետախույզ գեներալ-լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայոր Իվան Աղայանցը, գնդապետ Գևորգ Վարդանյանը, նրա կինը Գոհար Վարդանյանը և ուրիշները։ Հերոսի կոչում է շնորհվել 119 մարդու։ Պատերազմին մասնակցել 64 հայ գեներալ, որոնցից 4-ը դարձան մարշալ՝ Հովաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը (Խուդյակովը), Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանյանը, հերոսի կոչման արժանացավ նաև նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ պարտիզանները նույնպես մեծ մասնակցություն ունեցան հաղթանակի հասնելու գուրծում, նարնք մարտնչել են Ուկրաինայում, Բելառուսում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ֆրանսիայում, Հունաստանում։ Հայ պարտիզանների հիմնական զանգվածը կազմում էին ռազմագերիները և թշնամու թիկունքում գտնվող բնակավայրերի հայ բնակչությունը։

 

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։

1939-ի սեպտեպմերի 1-ով Լեհաստանի վրա հարձակումով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ 1941-ի հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա՝ խախտելով մինչ այդ կնքված չհարձակման պայմանագիրը։ Պատերազմ ավարտվեց 1945-ին Գերմանիայի պարտությամբ։

  1. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Երկրում բացվեց արդյունաբերական շուրջ 30 նոր ձեռնարկություն՝ ավիացիոն, ավտոդողերի, կոմպրեսորների, ժամացույցի և այլն։ Սկսեցին արտադրվել ականանետեր, ականներ, նռնակներ, ինքնաթիռներ, ռետինատեխնիկական իրեր և այլն։ 1942-ին Երևանի մեքենաշինկան գործարանում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում էին թևեր և շասսիներ, իսկ պատերազմի վերջին տարում նաև թեթև ինքնաթիռներ։ Հայաստանը արտադրում էր կաուչուկ, պղինձ, կարբիդ։ Դաշտերում ռազմաճակատ մեկնած տղամարդկանց փոխարինեցին կանայք, տարեցներն ու պատանիները, ցանքատարածքները ընդլայնվեցին և հացի ներկրման պահանջ այլևս չկար։ 1943-ին հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Կազմվեցին բազմաթիվ տանկային շարասյուներ և ավիաէսկադրաներ։

  1. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Պատերազմի տարիներին Հայաստանում զորակոչվեց 330 հազար մարդ, որից 300 հազարը հայեր էին։ Եվս 200 հազար հայեր զորակոչվեցին մյուս խորհրդային հանրապետություններից, և 100 հազար արտասահմանից։

  1. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Հովհաննես Պետրոսյանը, Մկրտիչ Դաշտոյանը, Գևորգ Քոլոզյանը, Գեորգի Հարությունյանը և ուրիշները։

  1. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Արմենակ Խանփերյանցը(Սերգեյ Խուդյակովը), Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանովը (Ագանյանը), Նելսոն Ստեփանյանը, Լևոն Օրբելին, Համո Յոլյանը, Միքայել Պարսեղովը, Սերգեյ Մարտիրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Բագրատ Առուշանյանը, Անդրանիկ Ղազարյանը, Ասքանազ Կարապետյանը, Աշոտ Ղազարյանը և ուրիշներ։

Պատերազմի տարիներին աչքի ընկան գեներալ-մայոր Հ․Բաղրամյանը, կործանիչ ավիագնդի ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանը, օդաչու Նելսոն Ստեփանյանը, հետախույզ գեներալ-լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ-մայոր Իվան Աղայանցը, գնդապետ Գևորգ Վարդանյանը, նրա կինը Գոհար Վարդանյանը և ուրիշները։ Հերոսի կոչում է շնորհվել 119 մարդու։ Պատերազմին մասնակցել 64 հայ գեներալ, որոնցից 4-ը դարձան մարշալ՝ Հովաննես Բաղրամյանը, Արմենակ Խանփերյանցը (Խուդյակովը), Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Ագանյանը, հերոսի կոչման արժանացավ նաև նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։

  1. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։

108 հայեր արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման։

  1. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին…

  1. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

Նելսոն Ստեփանյան

Հայ հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվական մարտի 28-ին Շուշի քաղաքում: Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը:

Նելսոն Ստեփանյանը 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ.`   Բատայսկի (ՌԽՖՍՀ) քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ 1935-1938թթ. աշխատել է որպես հրահանգիչ-ուսուցիչ: 1938-1941թթ. սովորել է Միներալնիե Վոդի քաղաքի օդաչուական բարձրագույն դասընթացներում:

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) սկզբին Ստեփանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Սևծովյան ռազմական նավատորմում: «Իլ-2» գրոհային ինքնաթիռով կործանիչ հարվածներ է հասցրել գերմանական զորամիավորումներին Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի շրջաններում:  

20-րդ թռիչքի ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո՝ 1941թ.-ի սեպտեմբերից, օղակի հրամանատար Ստեփանյանը Բալթիական նավատորմի 7-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը, համարձակ ու անձնուրաց գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման (1942թ.): 

1942թ. նշանակվել է 57-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, բայց նրան ճակատից հետ են կանչել, հանձնարարել կադրերի պատրաստման աշխատանք Բալթիական նավատորմի ռազմածովային ուժերի թռիչքային և բարձրագույն սպայական դասընթացներում: Սակայն խնդրանքներին տեղի տալով՝ նրան կրկին տեղափոխել են ռազմաճակատ: 

1944թ.-ի ապրիլին գունդը գործուղվել է Ղրիմ, որտեղ Ստեփանյանն աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի մարտերում: 1944թ. Բալթիական նավատորմի կազմում մասնակցել է թշնամու ուժերի ոչնչացմանը Ֆիննական ծոցում, Մերձբալթիկայից ֆաշիստների դուրսմղմանը: 

1944թ.-ի օգոստոսի 20-ին (զոհվելուց մոտ 4 ամիս առաջ) երկրորդ անգամ է ներկայացվել հերոսի կոչման: Զոհվել է դեկտեմբերի 14-ին, Բալթիկ ծովում՝ Լիեպայա քաղաքի մերձակայքում՝ այրվող օդանավն ուղղելով դեպի թշնամու նավախումբը և ապահովելով զինակիցների հաղթանակը: Նրան հետմահու երկրորդ անգամ շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում (1945թ.): 

 Ստեփանյանը կատարել է 289 մարտական թռիչք՝ խորտակել է 18 ռազմանավ, ոչնչացրել 85 տանկ, 600 ավտոմեքենա, 140 զենիթային ու դաշտային հրանոթներ, 150 գնդացրային կետ, 40 երկաթուղային վագոն, 4 լաստանավ, 27 ինքնաթիռ:

 Նելսոն Ստեփանյանի կյանքի և սխրագործությունների մասին գրել են հայ, ռուս, լատիշ գրողներ ու բանաստեղծներ: Ստեփանյանի կիսանդրիները տեղադրվել են Շուշիում, Երևանում, Ստեփանակերտում, հուշարձանը՝ Լիեպայայում (ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել է Կալինինգրադ):

Նրա անունով ԽՍՀՄ տարբեր քաղաքներում կոչվել են փողոցներ, դպրոցներ, մանկապատանեկան կազմակերպություններ և մեծ ձկնորսանավ, թողարկվել է նամականիշեր: Երևանի թիվ 71 դպրոցում ստեղծվել է հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы