Երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բոլշևիկյան կուսակցությունը գրավեց բոլոր կառավարող պաշտոնները և անում էր ամեն ինչ մյուս քաղաքական ուժերին երկրից դուրս մղելու համար։ Բոլշևիկների համար առավել վտանգավոր էր Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ)-ն։ 1923-ին ՀՅԴ-ն Երևանում կազմակերպեց ինքնավերացման համագումար և կոչ արեց նույն կերպ վարվել Հայաստանից դուրս գտնվող իրենց համակուսակիցներին։ Սակայն վերջիններս պահպանենից իրենց ընդհատակյա գործունեությունը։ 1923-ին կոմկուսի անդամ դառնալու համար հնչակյանների առաջ պայմաններ դրվեցին։ Կոմկուսի անդամ դարձավ հնչակյան առաջնորդ Ա․ Նազարբեկյանը, և 1924-ն հնչակյան կուսակցությունը ԽՍՀՄ-ում դադարեցրեց իր գոյությունը։ 10 տարվա ընթացքում կոմկուսին անդամակցվեց շուրջ 36 000 մարդ։ Երկրում վերացվեց գավառային բաժանւմը, փոխարենը ստեղծվեց 25 շրջաններ՝ իրենց կուսակցական կոմիտեներով։ Թեորետիկ սովետական բոլոր երկրներում պետք է գործեին խորհուրդներ, որոնք պետք է կայացնեն տվյալ երկրի վերաբերյալ որոշումներ, սակայն վերջնական որոշումները ի վերջո կայացվում էին կուսակցության բարձրագույն մարմինների կողմից՝ Մոսկվայից։ Խորհուրդները փաստացի գերագույն իշխանության կամակատարներն էին։ Այդպիսի միություններից էին երիտասարդական, մասնավորապես՝ պիոներական և արհեստակցական միությունները, որոնց մեջ շատ շուտով ընգրկվեց աշխատավորների մեծ մասը։ Պայքար էր մղվում ոչ միայն այլ կուսակցությունների դեմ, այլ նաև կոմունիստական կուսակցությն ներսում՝ ցանկացած մարդու նկատմամբ ով քիչ թե շատ ընդհանուրից տարբեր տեսակետ էր արտահայտում։ Նման այլակարծություն ունեցողներին այն ժամանակ տրոցկիստ էին անվանում, քանի որ Տրոցկին, ապա Զինովևն ու Կամենևը Լենինի մահից հետո ստեղծել էին ընդդիմություն։Հայաստանում հայտնի էր 238 տրոցկիստներ, որոնք բաժանվում էին երկու խմբի՝ <<Երիտասարդության տրոցկիստական միության>> և <<Ուղղափառ մարքսիստների>>։ 1927-ին Ստալինի հրամանով Հայաստանում տրոցկիստները ջախջախվեցին։ Հաջորդ երկու տարիներին նույն ճակատագրին արժանացան ընդդիմության մյուս ներկայացուցիչները։ Սկսեց ձևավորվել Ստալինի պաշտամունքը։ Շարունակվեցին դաշնակցականների ձերբակալությունները, 1932-ին առանց դատի գնդակահարվեց շուջ 500 մարդ։ 1935-ին Ստալինի պաշտամունքը հասավ իր գագաթնակետին։ Կոմունիստական կուսակցությանը բնորոշ էր բռնությամբ միակուսակցական համակարգի հաստատումը, ընդդիմության ոչնչացումը, սեփականության բռնազավթումը կուսակցության կողմից, քաղաքացիական ազատությունների վերացումը։ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար՝ Աղասի Խանջյանին, մեղադրեցին ազգայնամոլության մեջ։ Այդ հետապնդումը սրվեց, երբ Անդրկովկասի կոմիտեի առաջին քարտուղար նշանակվեց Բերիան։ 1936-ին Հայաստան ուղարկվեց ստուգող հանձնաժողով, իբր լուրջ թերություններ բացահայտելու։ Ձերբակալվեց մարքսիսզ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսիկ Ստեփանյանը, սպանվեց Աղասի Խանջյանը (պաշտոնապես հայտարարվեց, որ նա ինքնասպան է եղել)։ Սպանությունները շարունակվեցին մինչև 1937-ը, երբ հայտարարվեց արշավ <<ժողովրդի թշնամիների>> դեմ։ Ձերբակալվեցին կուսակցական, մշակութային հարյուրավոր գործիչներ, ուսուցիչներ, բանվորներ, գյուղացիներ, զինվորականներ։ Ձերբակալված մտավորականների շարքում էին Չարենցը, Բակունցը, Գուրգեն Մահարին։ Չարենցը մահացավ բանտում, Բակունցը մահապատժի ենթարկվեց, Մահարին աքսորվեց երկրից։ 1938-ին միջազգային դրությունը փոքր-ինչ մեղմացրին բռնությունները։ Որոշ հաշվարկներով Հայաստանում 30-ականների բռնությունների զահ դարձավ շուրջ 15 000 մարդ։ Ըստ սովետական Հայաստանի սահմանադրության, եկեղեցին դառնում էր <<հավատացյալների մասնավոր համայնք>>, իսկ քաղաքացինը իրավունք ունեին վարել կրոնական և հակակրոնական քարոզչություն։ Սակայն իրականում կրոնական քարոզները խիստ սահմանափակվեցին և պայքար ծավալվեց եկեղեցու դեմ։ Խորհրդային իշխանւթյունների համար եկեղեցին միջոց էր Սփյուռքում գործելու համար։ Խորհրդային կարգերի հաստատման հետ եկեղեցին զրվեց իր գույքից, պետությունը միջամտում էր եկեղեցու բոլոր գործերին, այն արգելում էր վերաբացել ճեմարանը։ 1926-ի որոշումով արգելվեց եկեղեցու կողմից Հայոց եղեռնի օրվա՝ ապրիլի 24-ի նշումը։ Պաշտոնական եկեղեցու դեմ պայքարում իշխանությունները փորձեցին օգտագործել ասպես կոչված <<Ազատ եկեղեցական եղբայրությունը>> կամ <<Նոր Եկեղեցին>>, որն ըստ էության աղանդավորական դրսևորում էր։ Վերջինիս պետությունը տրամադրել էր շենք և միջոցներ։ Համատարած կոլեկտիվացման շրջանում հոգևորակնությունը դիտվեց որպես հակախորհրդային տարր, սկսեցին փակվել վանքերը՝ վերածվելով պահեստների, մեծ թվով վանքեր ու եկեղեցիներ էլ հիմնովի քանդվեցին։ 1930-ին Գևորգ Ե կաթողիկոսի մահից հետո պետությունը երկար խոչընդոտում էր նոր կաթողիկոսի ընտրությանը։ Բռնության ենթարկված հոգևորակններից 91-ը գնդակահարվեցին։ 1932-ին վերջապես ընտրված Խորեն Մուրադբեգյան կաթողիկոսը 1938-ին Էջմիածնում խեղդամահ արվեց։ Նույն թվականին որոշում ընդունվեց վանքը փակելու մասին, չնայած Մոսկվան չհաստատեց այն, նոր կաթողիկոս չընտրվեց մինչև Երկորդ աշխարհամարտի ավարտը։
1936-ին ընդունվեց ԽՍՀՄ-ի նոր սահմանադրություն։ Գարագույն խորհուրդը կազմված էր <<Միության խորհրդի>> և <<Ազգությունների խորհրդի>> պալատներից։ Անդրկովկասյան դաշնությունը լուծարվեց և Հայաստանը հռչակվեց միութենական հանրապետություն՝ ՀԽՍՀ (Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն)։ 1937-ին ընդունվեց ՀԽՍՀ-ի նոր սահմանադրությունը։
Оставьте комментарий