Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոր մեկնարկած վիզուալ էֆեկտների դասընթացը առաջին ամսվա ընթացքում ավելի արդյունավետ եղավ, քան կանխատեսում էի։ Առաջին դասընթացին սովորողները ծանոթացան VFX ոլորտին։ Սկզբնական շրջանում հիմնական դասավանդման համակարգչային ծրագիրը DaVinci Resolve fusion էր, սակայն ծրագրի չափազանց բարդ լինելու պատճառով, որոշեցի սկսել ավելի պարզից` adobe after effects — ից, որով էլ սովորողները ստեղծել են ներքևում կցված տեսանյութերը։ Դեռ անդրադարձել եմ ծրագրի ինտերֆեյսին, և մի քանի պարզ գործիքներին՝ mask-երին, անիմացիային, էֆեկտներին, point tracking — ին և keying-ի որոշ հնարքներին։ Քանի որ խումբը բաղկացած է 2 մասից՝ շաբաթը 2 ժամանոց, և 4 ժամանոց, փորձում եմ հիմնական նյութը բացատրել ընդհանուր խմբի ժամանակ, իսկ խորացվածի հետ գիտելիքները կիրառում ենք հետաքրքիր նախագծեր ստեղծելով, որը շատ օգնում է գիտելիքներն ամրապնդելուն։ Նման մոտեցումը կիրառում եմ, որպեսզի սովորողների գիտելիքները չխառնվեն և առանց բացթողումների միասին գնան առաջ։ Ներքևում տեղադրել եմ սովորողների հիմնական աշխատանքները, սակայն որպեսզի պարզ լինի, թե ինչ են արել նյութերում նաև ավելացրել եմ օրիգինալ տեսանյութերը ինտերակտիվ ֆորմատով։ 

Այս տեսանյութում, ինչպես դժվար չէ կռահել, փոխած է մի աչքը, որը վերցված է նույն տեսանյութի այլ հատվածից։

Իսկ այստեղ ավելացված է բերանից դուրս եկող կրակը։

Այս շենքերի տեսանյութ մտել է այլ տեսանյութի ուղղաթիռը։

Նման իրավիճակ է նաև այստեղ, ինքնաթիռի տեսանյութում ավելացված է այլ տեսանյութի թռչունների երամ։

Սա պարզապես տեքստ է, որը point tracker-ով կպցված է ժայռերից մեկին։

Իսկ այս տեսանյութում ավելացված է ինքնաթիռը, կրկին այլ աղբյուրց։ Այս և այլ նման աշխատանքներում օբյեկտը ֆոնից առանձնացնելու կամար օգտագործված են դիմակներ (masks) և keying։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы