Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում արդյունաբերացումը և կոլեկտիվացումը

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հիմնվել է 1920թ-ի դեկտեմբերի 2-ին։

Սակայն շուտով նոր կառավարության կիրառած համակարգը առաջացրեց ժողովրդական դժգոհություններ՝ հատկապես գյուղացիության շրջանում։ Դա հասունացրեց խռովություններ խորհրդայնացված երկրներում, այդ թվում Հայաստանում, ինչը հանգեցրեց փետրվարյան հեղափոխության։ Երկրում աղետալի վիճակը ստիպեց «ռազմական կոմունիզմի»  համակարգից անցում կատարել դեպի նոր տնտեսական քաղաքականության՝ <<նէպ>>-ի (ռուսերեն հապավումը՝ նէպ՝ նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա),  որը կիրառվեց մինչև 1928 թվականը։

Նէպ-ի առաջին միջոցառումներից էր հացահատիկի և այլ գյուղամթերքների բռնագրավման արգելումը։ Սահմանվեց պարենհարկի մասին օրենքը, այսինքն պետությանը տուրք տալուց հետո գյուղացին իրավունք ուներ ազատ տնօրինել ստացված բերքի ավելցուկը։ Իսկ 1923-ին ընդունվեց գյուղմիասնահարկը, այսինք այսուհետ գյուղացին հնարավորություն ուներ պարենհարկը վճարել ցանկացած ապրանքով (հողագործության դեպքում դա 12%, իսկ անասնապահության դեպքում 2% էր)։ Թույլատրվեց միասնական հարկի գանձումը նաև դրամով։ Ինչ վերաբերվում է հողատարածքների բռնագագրավման, ապա, ի տարբերության խորհրդային մյուս երկրների, հողային ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանում տեղի ունեցավ հողերի այլ տեսակի վերաբաժանում՝ ըստ տան(ծխի) անդամների թվի։ Արգելվում էր հողի վերավաճառքը, կտակելն ու գրավ դնելը։ Թույլատրելի էր վարձու աշխատանքի կիրառումը։ Սակայն 1929-ի դրությամբ 40 000 գյուղացի դեռ շարունակում էր հողազուրկ մնալ։ Նոր դեկրետով որոշ մանր տնային ձեռնարկություններ վերադարձվեցին նախկին տերերին։ 1923-ին վերագործարկվեցին գինու և կոնյակի <<Արարատ>> գործարանը, երկու կաշվե գործարաններ, Ղափանում վերաբացվեց պղնձաձուլարանը, 1924-1925-ին բացվեցին Երևանի և Սարդարապատի բամբակազտիչ գործարանները։  Վերաշահագործվեցին պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվեցին ջրանցքներ և ջրէկներ (Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրաէլեկտրակայանները)։ Աշխատավարձը սկսում է վճարվել ըստ կատարված աշխատանքի քանակի և որակի։ Անգամ առևտրկան պայմանագրեր են ստորագրվում եվրոպական ընկերությունների հետ, որոնք սակայն ձախողվում են խորհրդային կողմի մեղքով։

Այսպիսով 1928-ին Հայաստանի տնտեսությունը հասավ նախահեղափոխական՝ 1913թ-ի մակարդակին։

Չնայած ունեցած ձեռքբերումների 1929-ին ստալինյան ղեկավարության կողմից նէպ-ի գործունեությունը կասեցվեց (քաղաքական պատճառներով)։ Վերականգնվեց <<ռազմական կոմունիզմի>> գործելակերպը, մեծացավ կենտրոնական իշխանության վերահսկողությունն ու միջամտությունը։ Տեխնիկատնտեսական հետմնացությունն արագորեն վերացնելու նպատակով որոշվեց անցկավնել արդյունաբերացում (ինդուստրիացիա)։ Սկսեցին կառուցվել գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, երկաթուղիներ, Հայաստանի արդյունաբերության զարգացումը որոշվեց իրականացնել ծանր արդյունաբերության ոլորտում։ Նպատակն էր Հայաստանը դարձնել մեքենաներ և սարքավորումներ արտադրող և արտահանող երկիր։ ֆինանսական աղբյուր դարձավ գյուղացիության վրա դրված խիստ ծանր հարկը։ Հաստատվեց հնգամյա պլանի նախագիծը, որը շարունակվեց խորհրդային տարիների ողջ ընթացքում։ Երևանում կառուցվեց Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանը։ Զանգեզուրում հայտնաբերեցին մոլիբդենի հանքավայրեր։ Քիմիական արտադրության նոր կենտրոններ դարձան Վանաձորն ու Երևանը։ 1933-1940-ին Երևանում կառուցվեց կաուչուկի գործարանը։ Գյումրին դարձավ տեքստիլ արդյունաբերության կենտրոն։ Գյումրի-Արթիկ երկաթգծի կառուցումը հանգեցրեց տուֆի հանքավայրի գործարկմանը։ Արարատում բացվեց ցեմենտի խոշոր կոմբինատ։ Բացվեցին բազմաթիվ ուսումնարաններ, որոնք սկսեցին որակյալ մասնագետներ պատրաստել։

Սակայն այդ ակտիվ արդյունաբերացումը հանգեցրեց բնապահպանական խնդիրների։ Սևանալճի ջրի մակարդակն իջավ, գործարանների շրջակա բնությանը և մարդկանց առողջությանը զգալի վնաս հասցվեց։ 1927-1928-ին առաջացավ հացի պակաս, ինչը հանգեցրեց կուլակ-գյուղացիների հացի պաշարների բռնագրավման։ Որպես հարցի լուծում առաջարկվել կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպումը։ Ենթադրվում էր, որ Հայաստանի կոլեկտիվացումը կավարտվի 1933-ին։ 1929-ին Ստալինը կեղծ հոդվածով ներկայացրեց, թե իբր երկրում գյուղացիությունը նախապատվություն է տալիս կոլտնտեսությանը։ Երբ սկսեց իրականացվել այդ գործնթացը հողի վրա խախտվեց կամավորականության սկզբունքը։ Գյուղեր մեկնեցին բանվորական խմբեր, որոնք իրենց հերթին էին ճնշում գործադրում գյուղացիության վրա։ Բռնագրավելով համեմատաբար հարուստ գյուղացիների ունեցվացքը, նրանց ողջ ընտանիքով վտարում էին գյուղից՝ բնակեցնելով ավելի անբարենպաստ կլիմայական պայմաններով բնակավայրերում։ 1930-ին, որպես <<կուլակ>> ունեզրկվել էր 1100 տնտեսություն, ինչը առաջացրեց զինված բախումներ գյուղացիության կողմից, որը վերաճեց ապստամբության՝ Պարսկաստանից ժամանած Մարտիրոս և Ղարդաշխան խմբապետերի կողմից։ Երեք ամիս տևած պայքարն ի վերջո ճնշվեց պետության կողմից։ Արդյունքում պետությունը հրաժարվեց համատարած կոլեկտիվացման գաղափարից և անգամ լուծարեց հարկադրաբար ստեղծված կոլտնտեսությունների մեծ մասը։ Սակայն դրա փոխարեն պետությունը բարձրացրեց ապրանքահարկը։ Իսկ 1932-1933-ին դրան ավելացավ համատարած սովը, որն ամենից սաստիկ էր Սևանալճի ավազանում։ Այդ ամենը ստիպեց, որ մարդիկ ինքնակամ ընդգրկվեն կոլեկտիվ տնտեսություններում։

Իրականում գյուղատնտեսությունը կոլեկտիվացման արդյունքում վերելք չապրեց, այլ հակառակը՝ սեփական նյութական շահագրգռվածության բացակայությունը չէր կարող խթանել արտադրողականության բարձրացմանը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы