Սեպտեմբերի մեկին՝ գիտելիքի օրը, 12րդ․ և 11րդ․ դասարանների սովորողներից բաղկացած մի խումբ այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ Անահիտ Ամիրխանյանի և Մելինե Ֆարամազյանի գլխավորությամբ։ Թանգարանային էքսկուրսիան վարում էր Լիլիթ Հունանյանը։
Իմացանք բազում հետաքրքիր տեղեկություններ Կոմիտասի մասին, նրա կենսագրությունը և բազմազան գործունեությունները, տեսանք բազմաթիվ առարկաներ, որոնք օգտագործել է Կոմիտասը, յուրահատուկ ուշադրություն դարձրեցինք նրան, թե ինչպես է նա հավաքագրել մեր հայ ազգային մաքուր երաժշտությունը, և որքան ահռելի դեր ունի նրա գործը հայ ինքնության համար։ Ինչպես նաև տեսանք խազերով՝ հայկական երաժշտական գրելաձևով, գրված երաժշտություններ, որոնք ցավոք այս պահի դրությամբ ոչ-ոք չի կարողանում կարդալ։ Ավելի մոտ էքսկուրսիայի վերջին միասին երգեցինք Կաքավի գովքը։
Էքսկուրսիայից հետո մասնակցեցինք մի կրթական նախագծի կազմակերպված թանգարանի
կողմից։ Նախագծի շրջանակում զրույց տեղի ունեցավ Էպոսների մասին, մասնավորապես Սասնա ծռերի, էպոսների և հեքիաթների տարբերության, էպոսների թվագրության, տարբեր ժամանակներում ազգային մտածողության։ Առանձնապես մեծ ուշադրություն դարձվեց էպոսների սերնդեսերունդ փոխանցման ձևերին, որոնցից մեկը էպոսի երգերն են։ Այնտեղ սովորեցինք Սասնա ծռերի երգերից մի հատված, որտեղ Դավիթը խոսում է Ձենով Օհանի հետ, հոր եկեղեցին վերականգնելու մասին։
Ընդհանուր այցելությունն անցավ արդյունավետ և հետաքրքիր։ Կոմիտասն այն մեծերից է, ում մասին պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հայ մարդ, ուստի նա փրկելով հայ երաժշտությունը պահպանում է մեր հոգևոր ինքնությունը։






Оставьте комментарий