Ճամփորդություն դեպի Սևանի ջրվեժներ

Ամսի 28 — ին բարձրունքի հաղթահարում նախագծի շրջանակում մենք մեկնեցինք Գեղամասար, տեսնելու Սևանալճի ջրվեժները։ Մեկնեցինք մոտ ժամը 8 — ին։ Ինքս, ինչպես սովորաբար, արեցի մի շարք նկարներ, և տեսանյութեր տեսալուսաբանում պատրաստելու համար։ Գեղեցիկ միջավայր էր, ամպերն իջել էին մոտակա սարերի վրա, կարծես լինեինք Արագածի կամ Մասիսի բարձրության վրա, սակայն տաք և կանաչ միջավայրը հակառակն էր ցույց տալիս։ Հիմնականում քայլում էինք գետի մոտով, բազմաթիվ անգամներ անցնելով այն։ Բարձրունքը բավականին հեշտ էր և սահուն, կարծես քայլեինք դաշտերով։ Կար բնական աղբյուր բավականին համեղ և մաքուր ջրով։ Երբեմն հանդիպեցին աջվակներ լեռան բարձր մասերից դեպի ցած հոսող։ Որքան մոտենում էինք ջրվեժին այնքան գետի հոսանքը իր ձայնով նմանվում էր ջրվեժի աղմուկին։ Այս անգամ համեմատաբար քիչ ուշդրություն էի դարձնում իմ լուսաբանման նկարներին և տեսանյութերին, որովհետև դրա համար սովորաբար տրվում եմ այդ գործընթացին, մտքում մոնտաժ անելով, որը նշանակում է, որ չէր լինի վայլել բնական գեղեցկությունը անմիջապես։ Այնպես որ հնարավոր է այս անգամվա նյութը համեմատած անհետաքրքիր և մակերեսային ստացվի, հաշվի առնելով, ընդհանուր մտքի և նպատակի պարզությունը՝ հասնել ջրվեժի մոտ, իհարկե նույնիսկ այսպիսի պարզ երևույթը կարելի է այնպես փոխանցել, որ դառնա մի մեծ գաղափարական գլուխգործոց, սակայն նման արդյունքի համար ցանկալի է հենց սկզբից մտածել դրա մասին չթողնելով այն վերջնական մոնտաժի ուժին։ Ընդհանրապես սա ես ֆիլմ չեմ համարում, սակայն սովորթությանս համաձայն փորձում եմ կառուցել որոշ չափով ֆիլմերի սկզբունքներով, ավելի հետաքրքիր, յուրահատուկ և արժեքավոր արդյունք ստանալու համար։ Այս պահին որ գրում եմ այս տեքստը այդ լուսաբանումը դեռ պատրաստ չէ, և չգիտեմ ոնց կանեմ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы