Մայիս ամսվա հաշվետվություն

Այս ամսի 16րդ օրը տեղի ունեցավ մի միջոցառում, որտեղ «Սովորող Սովորեցնող» խմբերը, այդ թվում նաև մերը, ներկայացան։ Մենք մի նախագիծ էինք իրականացնում, և այդ հանդիպմանը ներկայացնելու համար այն արեցինք նախատեսվածից արագ տեմպերով, և զարմանալիորեն կարողացանք տեղավորվել կարճ ժամկետում։ Դա մեր խմբի առաջին նախագիծն էր, որտեղ անիմացիան համադրել էինք իրական տեսանյութի հետ։ Անիմացիան արվեց հիմնականում Adobe animate ծրագրով՝ օգտագործելով rotoscoping տեխնոլոգիան։ Ընդհանուր թեման անիմացիոն պերսոնաժի և իրական մարդու միջև մենամարտն էր, որովհետև այնտեղ առկա է ակտիվ շփում պերսոնաժի և մարդու միջև, և նման օրինակը ավելի բարդ է ստեղծել։ Ցավոք այդ տեսանյութը չներկայացրեցինք ժամանակի պակասի պատճառով, սակայն այն կարող եք դիտել այստեղ՝

Նախորդ ամսվա վերջին շրջանում ստեղծել ենք նաև այսպիսի նախագիծ, պարզապես այն մոռացանք ավելացնել նախորդ ամսվա հաշվետվության մեջ, և որոշեցի ներառել այստեղ՝

Եղան նաև այսպիսի ընթացիկ նախագծեր՝

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы