Հայաստանի Առաջին Հանրապետություն

Սարդարապատի Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918թ․ ին։

Առաջին Հանրապետության ստեղծման ժամանակ Հայ ժողովուրդը գտնվում էր ծանր իրավիճակում, հայոց բնաջնջումից մազապուրծ եղած հայերը գաղթել էին տարբեր երկրներ, սով էր, քեմալական Թուրքիան հարձակում էր իրականացնում։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց ԱժԴՀ-ի փլուզումից(1918 թվական մայիսի 26) 2 օր անց՝ մայիսի 28-ին։ Սույն օրը Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում քննարկեց Հայաստանի անկախության հարցը և պատվիրակություն(Հ. Քաջազնունի, Ա. Խատիսյան, Մ. Պապաջանյան) ուղարկվեց Բաթում՝ Թուրքիայի հետ բանակցելու։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձևակերպումը ստացավ և Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16–ի Ռուս–թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ–ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы