Երևանի միջով հոսող Հրազդան գետը գտնվում է հանրապետության 16 ամենաաղտոտված գետերի շարքում։ Այսպիսով, Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գետը աղտոտում են և մարդածին՝ կոշտ թափոններ և կոյուղաջրեր, և բնածին գործոնները՝ հեղեղումներ, գետերի ափերի էրոզիա: Գետի ջրի որակի կատարված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հրազդան գետի ջրի որակը` հոսելով Սևանա լճից մինչև Արաքս գետը, նվազում է` գնահատելով վատ և շատ վատ որակի: Մեծ է հատկապես Երևան քաղաքի ազդեցությունը: Որպես հիմնական աղտոտիչ են գնահատվել նիտրիտ իոնը, ամոնիումը և օրթոֆոսֆատը: Այս աղտոտիչների առկայությունը գետի ջրում մշտական կոմունալ-կենցաղային և գյուղատնտեսական կեղտաջրերի ներհոսքի հետևանք է: Գետի մեջ են լցվում Երևան քաղաքի կոյուղաջրեր, քիմիական թափոններ, առափնյա մի քանի արտադրամասերի կեղտաջրեր, իսկ քանի որ ամռան շոգ եղանակին գետի ջրի հոսքը նվազում է, կեղտը կուտակվում է ու ճահճանում։ Արդյունքում գետը վտանգավոր է դառնում ինչպես Արագիլների համար, որոնք սնվում են գետից, այլև վտանգում է մարդկանց առողջությունը, քանի որ գետի ջրերով ոռոգվում են մոտակա դաշտերն ու այգիները։ Գետի կեղտաջրերը, ի վերջո, հասնում են բերքին: Եթե արագիլներին հասցված վնասը միանգամից ենք տեսնում, ապա մարդկանց հասցվածն զգացվու է տարիների ընթացքու: Մեծ հավանականությամբ ձկները, գորտերն ու ջրի կամ ափամերձ տարածքների հետ առնչություն ունեցող այլ կենդանիները ևս տուժած կարող են լինել։ «Աերացիա» մաքրման կայանը մասամբ է կատարում մեխանիկական մաքրում, կայանի ճաղավանդակային հատվածը որսում է խոշոր աղբը։ Կեղտաջրերը հոսում են Հրազդան գետ։ Պաշտոնական տվյալներով «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի միջոցով տարեկան Հրազդան գետ է լցվում 55 մլն խմ կեղտաջուր։ Երևան քաղաքից դուրս գալուց հետո Հրազդան գետը հիմնականում ունի 5-րդ դասի ամենաբարձր աղտոտվածություն։ Գետի ջրի քիմիական նստվածքում մոտավորապես 15-17 քիմիական տարրեր են հայտնաբերվել (հիմնականում ծանր մետաղներ)։ Դրանցում գերակշռում է մոլիբդենը, որը պայմանավորված է Երևանում ինչպես տրանսպորտի քանակի ավելացմամբ, այնպես էլ՝ արդյունաբերական գործարանների գործունեությամբ։ Երևանից դուրս, Հրազդան գետը մինչև Արաքս հասնելը վերածվում է գյուղատնտեսական թափոնների աղբավայրի։
Այժմ նախատեսվում է կոյուղու մաքրման կայանի կառուցում, որն այժմ նախագծման փուլում է (2024 թ․-ի տվյալներով)։
Оставьте комментарий