Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլին մենք քիչ դասընթացներ ունեցանք՝ ոչ աշխատանքային օրերի պատճառով, սակայն դա չխանգարեց անցնել մի նոր անիմացիոն ուղղվածության ուսումնասիրության։ Մինչ այդ մեր հիմնական տեխնիկան stop motion-ն էր, հիմա սկսել ենք ուսումնասիրել 2D անիմացիան, ավելի հստակ՝ Adobe Animate ծրագիրը, որը մի ժամանակ հայտնի էր, որպես Flesh և միջազգային ստանդարտ էր համարվում 2D անիմացիայի ոլորտում։ Հիմա պատկերը մի փոքր այլ է, սակայն, անկախ Animate ի պարզությունից, այդ ծրագրին տիրապետելը մեծ հնարավորություններ է բացում 2D ոլորտում։ Դեռ շատ դասընթացներ չեն եղել այդ թեմայով, անդրադարձել ենք ծրագրի ընդհանուր ինտերֆեյսին, դրանում կադրերի հետ աշխատանքին, դասական ավտոմատ բանալի կադրերով անիմացիայի ստեղծմանը և սիմվոլներին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ծավալի աշխատանքն անել ավելի հեշտ և արդյունավետ։ Քանզի մենք դեռ ուսումնասիրման փոլում ենք, արդյունքներն այդքան էլ գրավիչ չեն, և իրենցից ներկայացնում են անցած նյութի ամրապնդման պրակտիկա։ Անկախ ամենից այս պարզ իմացություններն են ճանապարհ բացում մասնագիտանալու և անիմացիոն ոլորտում ազատ արտահայտվելու համար։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы