Սևանալճի աղտոտման խնդիրը

Ջուրը կյանք է, և քաղցրահամ ջրի կարևորությունը միշտ առաջնային տեղերում է։ Շատ երկրներ պայքարում են քաղցրահամ ջրի պաշարներ ձերգ բերել և դիմում են անհամանական քայլերի։ Կան բազմաթիվ քաղցրահամ ջրի աղբյուրներ, սակայն դրանցից շատերն այդքան էլ հասանելի չեն աշխարհին։ Ամենաարդյունավետ քաղցրահամ ջրի պաշարը լճերն են, դրանք այդքան էլ շատ չեն, իսկ Սևանը նշանավոր տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի պաշարների առմամբ համաշխարհային մակարդակով։ Ցավոք Սևանալիճը հիմա աղտոտվում է, որը բավականին լուրջ խնդիր է, սակայն այդքան մեծ ուշադրության սովորաբար դարձվում։ Լճի աղտոտումը տեղի է ունենում ոչ թե արհեստական թափոնների այլ նրա էկոհամարագի խաղտման պատճառով։ Այս դեպքում աղտոտումը սկսվեց Սևանալճի մակարդակի արհեստական իջեցման պատճառով, որի արդյունքում արևի ճառագայթները ավելի շատ սկսեցին թափանցել լիճը և ընդերքում ստորջրյա բուսականության կտրուկ զարգացման պայմաններ ստեղծվեցին։ Դա կարող է կոնպենսացվել շատ քանակությամբ ձկներով, որոնք կարող են սնվել այդ բույսերով, պահպանելով էկոհամակարգի բալանսը։ Սակայն ձկների քանակը պարբերաբար կրճատվում էին ձկնորսները, արդյունքում ջրի մուրներն այնքան շատացան որ լիճը սկսեց աղտոտվել, որոշ հատվածներում ավելի ակնառու է երևում ստորջրյա բույսերի արդյունքում կանաչ դարձած լիճը։ Բարեբախտաբար դեռ հնարավոր է ամենինչ վերականգնել, սակայն դրա համար պետք է հաղթահարել մի շարգ մեծ արգելքներ։ Կարելի է կատարել հստակ կործողություններ Սևանալիճը վերականգնելու համար, խնդիրն այն է, որ շատ գործողություններ կարող են սոցիալական խնդիրների պատճառ դառնալ։ Նախ կարելի է սահմանափակել ձկնորսությունը, և լրացուցիչ ձկներին բազմացնել, հետո Սևանալճի մակարդակը բարձրացնել, ցավոք լճի ափերին կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք լճի մակարդակի բարձրացման դեպքում պարզապես կմնան ջրի տակ, դա հավանաբար ամենալուրջ սոցիալական խնդիրներից է որի մասին խոսեցի։ Իսկ այդ ամենը անելու համար ցանկալի է որոշ տեղերում Սևանալճի ջրի փոխարեն օգտագործել այլ աղբյուրներ, այդ գործողությունների արդյունքում սոցիալական և տնտեսական տույժը մեղմացնելու համար։ Ամեն դեպքում Սևանալճը համաշխարհային մակարդակով մեծ տարածքային հարստություն է, և ինչ որ լուծում գտնել և գործելը անհրաժեշտ եմ համարում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы