Վահան Տերյանը պատահական չի հայտնվել հայ մեծ բանաստեղծների շարքում, այլ լիակատար վաստակել է այդ իրավունքը։ Նրա բանաստեղծություններում ինչ որ հմայիչ բան կա, որ տանում է մի նոր զգացողական աշխարհ։ Տերյանին ընդունված է համարել տխուր բանաստեղծ, սակայն կարծում եմ նրա ստեղծագործություններն ավելի բանաստեղծական են՝ պոետիկ, քան տխուր։ Տերյանի բանաստեղծություններին հաճախ նկարագրում են «լիրիկական» բառով, որն իր մեջ պարունակում է՝ հանգավորված, քնարերգական և զգացմունքային իմաստները, որոնք ամենից ճշտգրիտ են նկարագրում Վահանի գրական ոճը։ Տերյանի շատ բանաստեղծություններ պարզապես տարբեր երևույթների հրաշալի զգացմունքային նկարագրություններ են հիշեցնում, սակայն նա, լինելով նաև քաղաքական գործիչ, ունի ստեղծագործություններ որոնցում բացահայտ ուրվագծվում են բանաստեղծի հանրությանը տված ուղերձները։
Վահան Տերյան
Оставьте комментарий