- Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները
Հայոց ցեղասպանության պատճառները բազմաշերտ էին։ Օսմանյան կայսրությունը 19-րդ դարի վերջ ձգտում էր կայսրությանը դարձնել մուսոլմանական միատարր պետություն։ Հայերն իրենց քրիստոնյա հավատքով և մշակույթով համարվում էին «օտար տարր»։ Բացի այդ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կառավարությունը կասկածում էր, որ հայերը կօգնեն Ռուսաստանին, որը համարվում էր քրիստոնյա ազգերի պաշտպան։ Այս ամենին գումարվում էր նաև տնտեսական պատճառը՝ հայերն Օսմանյան կայսրությունում հայտնի էին իրենց արհեստներով, գյուղատնտեսությամբ և առևտրով։ Նրանց ունեցվածքի բռնագրավումը և ազատ տնտեսական դաշտի ստեղծումը նույնպես նպաստեցին ցեղասպանության իրագործմանը։ Այսպես, քաղաքական, կրոնական, ռազմական և տնտեսական պատճառները միահյուսվելով հանգեցրին հայերի զանգվածային ոչնչացմանը։
- Նկարագրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը
Մեծ եղեռնը (Հայոց ցեղասպանությունը) տեղի ունեցավ մի քանի փուլերով։ Առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և աքսորվեցին ավելի քան 200 հայ մտավորականներ, հոգևորականներ ու քաղաքական գործիչներ։ Սա ցեղասպանության սկիզբն էր, որի նպատակն էր գլխատել հայ ժողովրդի առաջնորդությունը։ Երկրորդ փուլը զինվորական էր՝ օսմանյան բանակում ծառայող հայ զինվորները զինաթափվեցին, տեղափոխվեցին աշխատանքային գումարտակներ և այնտեղ սպանվեցին։ Երրորդ փուլում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային տեղահանությունները. հայ բնակչությունը ստիպեցին լքել իրենց հայրենի բնակավայրերը և ուղարկեցին մահվան երթերի՝ դեպի Սիրիայի Դեր-Զոր անապատ։ Ճանապարհին հայերը ենթարկվեցին սովի, հիվանդությունների, ավազակային հարձակումների և սպանդի։ Վերջին փուլում օսմանյան կառավարությունը բռնագրավեց հայերի ողջ ունեցվածքը, հողերը, եկեղեցիները և դպրոցները, ինչը նախատեսված էր հայության նյութական և հոգևոր ժառանգության ամբողջական ոչնչացման համար։
Оставьте комментарий